Բաժիններ՝

Սուրճի համաշխարհային առևտուրը կանգ է առել գնաճի պատճառով

Սուրճի համաշխարհային առևտրով զբաղվող կազմակերպությունները հայտարարել են, որ հատիկավոր սուրճի գնի կտրուկ աճի պատճառով իրենց գնումները հասցրել են նվազագույնի։ Այս մասին հաղորդում է Reuters-ը։

Գործակալության տեղեկացմամբ՝ մատակարարները դեռ պետք է համոզեն մանրածախ խանութներին ընդունել սուրճը:Նախորդ շաբաթ Հյուսթոնում ԱՄՆ Սուրճի ազգային ասոցիացիայի ամենամյա համաժողովի մասնակիցները նշել են, որ իրենք ցնցված են Intercontinental Exchange (ICE) բորսայում 2024 թ․ նոյեմբերից ի վեր Արաբիկա սուրճի ֆյուչերսների 70% աճից:

Էկվադորում լուծվող սուրճի արտադրող ELCAFE ընկերության գլխավոր տնօրեն Ռենան Չուեյրին նշել է, որ այս տարի առաջին դեպքն է, որ մինչև մարտ չի վաճառվել ապրանքների տարեկան ակնկալվող ամբողջ ծավալը:«Մենք սովորաբար մինչ այժմ պետք է սպառած լինեիք ամբողջը, բայց առայժմ վաճառել ենք արտադրանքի 30 տոկոսից էլ պակաս», – պարզաբանել է նա։

Սուրճի գնի բարձրացումը պայմանավորված է սուրճի արտադրության կարևոր շրջաններում, մասնավորապես՝ Բրազիլիայում առաջատար արտադրողների արտադրության ծավալների նվազմամբ։Որոշ կանխատեսումների համաձայն՝ Արաբիկա սուրճի գինը մինչև տարեվերջ կարող է նվազել 30%-ով, քանի որ ըմպելիքի բարձր գները զսպում են պահանջարկը։ Սակայն այս տարի ակնկալվում է բրազիլական սուրճի բարձր բերքատվություն:

Այնուամենայնիվ, սուրճով զբաղվող շատ ընկերությունների ապագան դեռ անորոշ է։ Շատերը չգիտեն՝ կկարողանա՞ն արդյոք իրենց ապրանքը վաճառել նոր գներով, թե՞ ոչ։

Միևնույն ժամանակ, սուրճի գները շուտով կարող են իջնել սուրճի ցանքատարածությունների ընդլայնման շնորհիվ, այդ թվում՝ Հնդկաստանում, Ուգանդայում, Եթովպիայում և Բրազիլիայում: Այս ֆոնին ոլորտի որոշ ընկերություններ ակնկալում են, որ հաջորդ տարի Բրազիլիայում մեծ բերքատվության հետ միասին դա կարող է հանգեցնել սուրճի գների անկման:

Հունվարին Bloomberg-ը հայտնել էր, որ սուրճի մեծածախ գները վերջերս գերազանցել են 1970-ականների վերջին սահմանած բոլոր ժամանակների առավելագույն գինը՝ հասնելով 7,5 դոլարի մեկ կիլոգրամի դիմաց: Բացի այդ, հատիկավոր սուրճի ֆյուչերսները վերջին վեց ամսվա ընթացքում աճել են 45%-ով: Ինչպես նշում է Bloomberg-ը, իրավիճակը կարող է վատթարանալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Կոլումբիայի դեմ պատժամիջոցների կիրառմամբ, որն ԱՄՆ-ին սուրճի երկրորդ մատակարարն է։ Ընդհանուր առմամբ, Արաբիկայի և Ռոբուստայի գինը վերջին 12 ամիսների ընթացքում աճել է ավելի քան երկու անգամ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս