Բաժիններ՝

Լենինգրադի մարզում անօդաչուները հարձակվել են «Կինեֆ» նավթավերամշակման գործարանի վրա

Լենինգրադի մարզի Կիրիշի քաղաքում մարտի 8-ին անօդաչու թռչող սարքերով (ԱԹՍ) հարված է հասցվել «Կինեֆ» («Կիրիշինեֆտեորգսինթեզ») նավթավերամշակման գործարանին։ Այս մասին «Տելեգրամ»-ի իր ալիքում հայտնել է մարզի նահանգապետ Ալեքսանդր Դրոզդենկոն։

Նրա խոսքով՝ անօդաչուներից մեկը խոցվել է թռիչքի ժամանակ, մյուսը ոչնչացվել է գործարանի տարածքում։

Բեկորների ընկնելու հետևանքով վնասվել է գործարանի պահեստներից մեկի արտաքին կառուցվածքը։

Նահանգապետը նշել է, որ վնասների հետևանքների վերացման աշխատանքներն արդեն ընթանում են։ Զոհեր և տուժածներ չկան։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս