Բաժիններ՝

Իսրայելը հարվածներ է հասցրել Լիբանանի հարավում «Հըզբոլլահ»-ի ռազմական օբյեկտներին

Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հարվածներ է հասցրել Լիբանանի հարավում գտնվող «Հըզբոլլահ» շարժման ռազմական օբյեկտներին, որտեղ, ըստ հետախուզական տվյալների, տեղակայված են եղել հրթիռային կայանքներ և զենքեր։

Այս մասին հայտնում է Իսրայելի Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։

«Որոշ ժամանակ առաջ մեր ուժերը, հիմնվելով առկա հետախուզական տվյալների վրա, հարվածներ են հասցրել Լիբանանի հարավում գտնվող «Հըզբոլլահ» ահաբեկչական կազմակերպությանը պատկանող ռազմական օբյեկտներին, որտեղ հայտնաբերվել են նրանց զենքերն ու հրթիռային կայանքները»,-նշված է պաշտոնական հաղորդագրության մեջ։

Իսրայելական կողմը հայտարարել է, որ Լիբանանի հարավում նման օբյեկտների առկայությունը սպառնալիք է երկրի անվտանգությանը և միջազգային խաղաղ համաձայնագրերի խախտում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31