Բաժիններ՝

Լեհաստանում ծրագրել են համընդհանուր պարտադիր ռազմական պատրաստություն մտցնել

Աշխատանքներ են տարվում Լեհաստանում համընդհանուր պարտադիր ռազմական պատրաստության ներդրման ուղղությամբ, մոդելը կմշակվի մինչև 2025 թվականի վերջ:

Այս մասին  հայտարարել է երկրի վարչապետ Դոնալդ Տուսկը:

«Աշխատանքներ են տարվում Լեհաստանում յուրաքանչյուր չափահաս տղամարդու համար լայնածավալ ռազմական պատրաստություն իրականացնելու ուղղությամբ։ Մենք մտադիր ենք մինչև տարեվերջ պատրաստի մոդել մշակել, որպեսզի Լեհաստանում յուրաքանչյուր մեծահասակ տղամարդ պատերազմի դեպքում պատրաստ լինի»,-ասել է Տուսկը։

Վարչապետը պարզաբանել է, որ խոսքն ինտենսիվ պատրաստության մասին է, որը բանակում  չծառայածներին կդարձնի լիիրավ և լիարժեք զինվորներ հակամարտության ժամանակ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս