
Ռուբեն Վարդանյանի ուղերձն առաջին հերթին ուղղված էր վարչապետի աթոռը զբաղեցնող անձին, որպեսզի դադարի խաղաղության փաստաթուղթ մուրալ. Արշակ Աբրահամյան

Արցախցի վերլուծաբան, հասարակական գործիչ Արշակ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Եթե դեռ չեք հասկացել,ասեմ,որ Ռուբեն Վարդանյանի ուղերձը ոչ թե ձեր բնութագրած «հրաժեշտի խոսք էր», այլ առաջին հերթին հստակ ուղղված էր ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձին,որպեսզի դադարեցնի խաղաղության փաստաթուղթ մուրալ և իրեն վերջապես սկսի պահել տղամարդու պես, որպեսզի հետը հաշվի նստեն։ Չնայած կարծում եմ, որ «թուրք» բառից չվիրավորվող ժողվարչապետը, միևնույնն է, չի հասկանալու այդ ամենը և շարունակելու է խղճուկ կերպարով, «խաղաղության խաչմերուկի» կապույտ նկարազարդ բուկլետը ձեռքին, ողորմություն խնդրել աշխարհով մեկ»։