Որոտան տանող այլընտրանքային միակ ճանապարհն ադրբեջանական զինված ծառայողների անմիջական դիտարկման ներքո է․ բնակիչների անվտանգության և իրավունքների վերականգնման համար միակ ելքը նրանց հեռացումն է։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձակուրդ է ուղարկել Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանին:
Առողջապահության նախարարի հրամանով հաստատվել է COVID-19-ի դեմ խթանիչ (բուստեր) դեղաչափով պատվաստում իրականացնելու ուղեցույցը:
Սույն թվականի նոյեմբերի 30-ից սոցիալական ցանցերում տարածվում է ֆեյսբուքյան օգտատեր Ռոման Բաղդասարյանի մասնակցությամբ տեսանյութն այն մասին, որ Արցախի պաշտպանության բանակը, սպաներն ու գեներալները պատերազմի ընթացքում կատարել են սպանություններ, տվել են սպանություններ կատարելու հրամաններ, Մատաղիսում սպանել են 200 մարդու:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Եվրամիության աջակցությամբ իրականացվող՝ «Եվրոպական մեդիահարթակ Հայաստանում. հուսալի և պրոֆեսիոնալ լրատվամիջոցների կառուցում» ծրագրի մասնակից ուսանողների խմբին և նրանց հետ աշխատող մասնագետների թիմի ներկայացուցիչների հետ: Ծրագիրն իրականացվում է FactorTV-ի կողմից՝ BBC Media Action-ի և Deutsche Welle Akademie-ի հետ համատեղ:
N զորամիավորումում կայացել է եռամսյա վարժական հավաքների մասնակիցների զորացրման հանդիսավոր արարողությունը:
Մեր աշխատակազմով մեկնում ենք Սյունիքի մարզ՝ առաջնահերթ կապված ադրբեջանական իրավական հիմքերից զուրկ, այսպես կոչված, սահմանային ու մաքսային վերահսկողության գործառույթների և մարդու իրավունքների վրա դրանց ազդեցության հետ, մանրամասն ուսումնասիրելու համար բնակիչների իրավունքների վիճակը:
Էդվարդ Հովհաննիսյանը նշանակվել է Արմավիրի մարզպետ:
Միևնույն ժամանակ, Սուրեն Պապիկյանը պահանջել է գործադրել առավելագույն ջանք՝ զինված ուժերում կարգապահական խնդիրների լուծման համար։
Այսօր տեղի է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 30-րդ նիստը, որը վարել է Հանրապետության նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի Արմեն Սարգսյանը:
Դրոշմանիշային վճարները պարտադիր ու ժամանակին կատարելու համար ՊԵԿ–ը հարկ վճարողների շրջանում իրազեկման տարբեր գործիքներ է կիրառում։ Դրոշմանիշային վճարը նախատեսված է զինծառայողների կյանքին և առողջությանը պատճառված վնասների հատուցումն ապահովելու համար։
Հայաստանի Հանրապետության նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանը ակնկալում է, որ հիմնադրամում իրականացվող համապատասխան ուսումնասիրությունների արդյունքները լույս կսփռեն իրավիճակի վրա և կծառայեն վստահության մթնոլորտի ձևավորմանը:
Նիկոլ Փաշինյանը Երևանում մասնակցում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 30-րդ նիստին:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին Կուզբասի Լիստվյաժնայա հանքում տեղի ունեցած վթարի առնչությամբ, որը հանքափորների և փրկարարների շրջանում պատճառ է դարձել մարդկային զոհերի։
2021թ. նոյեմբերի 22-ին և 23-ին, Գ.Գ.-ն և Ս.Մ.-ն ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով ձերբակալվել են։ Նոյեմբերի 24-ին վերջիններիս մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով և որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։
Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Կեմերովոյի շրջանի «Լիստվյաժնայա» հանքավայրում տեղի ունեցած ողբերգական միջադեպի հետևանքով մարդկային զոհերի կապակցությամբ: Հեռագրում, մասնավորապես, ասված է.
Մեծարգո՛ Վլադիմիր Վլադիմիրի, Արցախում խոր ցավով տեղեկացանք Ռուսաստանի Դաշնության Կեմերովոյի մարզում տեղի ունեցած դժբախտ պատահարի մասին, որը խլեց տասնյակ մարդկային կյանքեր։
Վերջին շրջանում նկատելի են դարձել երկրի սահմանային անցակետերը հատող բեռնատարների մաքսային հայտարարագրերում ապրանքների ծագման վերաբերյալ ոչ ճշգրիտ տեղեկատվության ներկայացման և ապրանքները պատշաճ չհայտարարագրելու նոր գործելաոճ, տեղեկացնում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ աշխատակազմի արագ արձագանքման խմբերը մեկնել են Ոստիկանության բաժիններ՝ կապված այսօր Երևանում քաղաքում տեղի ունեցած ակցիայի մասնակիցներին, այդ թվում՝ փաստաբան Արա Զոհրաբյանին բերման և վարչական ձերբակալման ենթարկելու հետ:
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն՝ քաղաք Սոչի։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարությունից։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն։
ՀՀ ազգային անվտանգության ծառայության օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել, որ Արագածոտնի մարզի Արագածավան խոշորացված համայնքի ղեկավարը պետական հատուկ ծառայություն իրականացնող անձինք, շահադիտական և անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, չեն կատարել իրենց ծառայողական պարտականությունները:
Նոյեմբերի 24-25-ին անցկացվել է հայ-ռուսական համատեղ զորավարժություն:
Արցախի հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ ադրբեջանական հատուկ ծառայությունները շարունակում են իրականացնել սոցիալական ցանցերում ԱՀ քաղաքացիների անձնական տվյալների հավաքագրման տարաբնույթ փորձեր:
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը նոյեմբերի 24-ին հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի ԱԳ նախարար Յաիր Լապիդի հետ:
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ զինծառայողի մահվան բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Համբարձում Մաթևոսյանը նշանակվել է փոխվարչապետ:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է կառավարության որոշում, ըստ որի՝ Կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված Արցախի Հանրապետության ամբողջ տարածքում սահմանվել է կարանտին՝ 2021 թվականի նոյեմբերի 24-ի ժամը 17:00-ից մինչև դեկտեմբերի 24-ի ժամը 17:00-ը:
ՀՀ վարչապետի որոշմամբ՝ Արտաշես Թումանյանը նշանակվել է վարչապետի խորհրդական։ Այդ մասին տեղեկացրել է e-gov.am-ը։
Նոյեմբերի 24-ին, ժամը 14։50-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում տեղակայված մարտական հենակետում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Սուրեն Ռոմանի Ավետիսյանի (ծնվ. 2001թ.) դին՝ գլխի շրջանում մահացու հրազենային վիրավորմամբ։ Տարվում է քննություն՝ դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ–ից։