Բաժիններ՝

Արցախի ԱԳ նախարարը հեռախոսազրույց է ունեցել Մերձդնեստրի իր գործընկերոջ հետ

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը հեռախոսազրույց է ունեցել Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության արտաքին գերատեսչության ղեկավար Վիտալի Իգնատևի հետ։

Դավիթ Բաբայանը շնորհավորել է գործընկերոջը ծննդյան օրվա առթիվ, մաղթել արդյունավետ գործունեություն և հաջողություններ։

Կողմերը քննարկել են տարածաշրջանային իրավիճակը և հնարավոր զարգացումները։ Ընդգծվել է ինչպես Արցախի և Մեձդնեստրի, այնպես էլ երկու երկրների արտաքին գերատեսչությունների միջև փոխգործակցության պահպանման և ընդլայնման անհրաժեշտությունը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031