Բաժիններ՝

Արցախի գլխավոր դատախազը կառավարությանն առաջարկել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջոցառումների ծրագիր մշակել

Արցախի Հանրապետության գլխավոր դատախազը դիմել է Արցախի կառավարությանը՝ Արցախի Հանրապետությունում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջոցառումների ամենամյա ծրագիր մշակելու և գործարկելու առաջարկությամբ:

«Հաշվի առնելով թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործությունների և վարչական իրավախախտումների դեպքերի վիճակագրությունը և հիշյալ բնույթի արարքների դեմ պայքարում ոստիկանության միջոցների և բացառապես պատժողական քաղաքականության ոչ բավարար լինելը, ԱՀ գլխավոր դատախազը դիմել է ԱՀ կառավարությանը՝ Արցախի Հանրապետությունում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջոցառումների ամենամյա ծրագիր մշակելու և գործարկելու առաջարկությամբ՝ հիշյալ արատավոր երևույթների դեմ պայքարի գործում պետական իրավասու մարմինների ջանքերը համակարգելու և փոխգործակցության ուղղությունները սահմանելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031