Նիկոլ Փաշինյանն ընդունել է ամերիկյան արտաքին քաղաքականության փորձագետ և Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամի նախագահ Դեյմոն Ուիլսոնին

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ամերիկյան արտաքին քաղաքականության փորձագետ և Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամի նախագահ Դեյմոն Ուիլսոնին։

Վարչապետն ընդգծել է, որ ժողովրդավարության զարգացումն ու ամրապնդումը Հայաստանի կառավարության կարևորագույն առաջնահերթություններից մեկն է և նշել, որ մեր երկրում ժողովրդավարական բարեփոխումներ են իրականացվում մի շարք ոլորտներում։ Այս համատեքստում, Նիկոլ Փաշինյանը կարևորել է ԱՄՆ և միջազգային այլ գործընկերների օժանդակությունը ՀՀ-ում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման գործում։

Դեյմոն Ուիլսոնը նշել է Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամի հանձնառությունը՝ սերտորեն համագործակցելու հայաստանյան տարբեր կառույցների հետ ժողովրդավարության զարգացման ուղղությամբ:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել փոխգործակցության հնարավորությունների շուրջ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031