ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից հերքում են Երևանում օդանավի ձերբակալման մասին լուրերը։
Թափուր պաշտոն առաջանալու օրվանից հետո՝ աշխատանքային 3 օրվա ընթացքում, տնօրենն այդ մասին գրավոր տեղեկացնում է լիազոր մարմնին: Հայտարարությունը հրապարակվում է հաստատության պաշտոնական կայքում, լիազոր մարմնի և մարզպետարանի պաշտոնական կայքերում, ինչպես նաև ՀՀ հրապարակային ծանուցումների ինտերնետային պաշտոնական կայքում և տեղական մամուլում:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Վահագն Խաչատուրյանին շնորհավորել է Հայաստանի նախագահ ընտրվելու կապակցությամբ, հաղորդում է ՏԱՍՍ-ը` Կրեմլին հղումով:
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գ. Իսաղուլյանի կողմից՝ ՀՀ վարչապետի և Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի վերաբերյալ սուտ մատնություն կատարելու դեպքի հանգամանքները:
Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու առիթով շնորհավորել է Վահագն Խաչատուրյանին:
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե մարտի 2-ի երեկոյան ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ՝ չի համապատասխանում իրականությանը։
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինին՝ ծննդյան օրվա առթիվ:
Ելնելով վերոհիշյալ գերատեսչություններից ստացված կարծիքներից և դիրքորոշումներից՝ ավտոմեքենաների ձեռք բերման տեխնիկական բնութագիրը լրամշակվել է՝ մասնակիցների հնարավորինս առավել մեծ շրջանակի մասնակցություն ապահովելու համար:
Պետական եկամուտների կոմիտեն, հաշվի առնելով արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների համար Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկին համապատասխան (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ) ապրանքների դասակարգման կարևորությունը, պարզեցրել է մաքսային ընթացակարգերի գործընթացը:
Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության առումով համաճարակային իրավիճակը գնահատվում է կայուն:
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Խաչատուր Վարազդատի Կիրակոսյանի պաշտոնավարման ժամկետը երկարաձգվել է մինչև 2023 թվականի մարտի 12-ը:
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Հովհաննես Ավետիսյանը նշանակվել է Լոռու մարզպետի տեղակալ։ Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Հովհաննես Ավետիսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի տեղակալ»,– ասված է որոշման մեջ:
Բացի այդ, Ի.Վ.-ն, ծառայողական դիրքով և կոչման բերումով հանդիսանալով նույն գումարտակի ժամկետային և կրտսեր սպայական կազմի ուղղակի պետը, 2020թ. հոկտեմբերի 10-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, «Խուռհատ» սարի վրա տեղի ունեցած մարտի ժամանակ ինքնակամ լքել է մարտադաշտ հանդիսացող՝ վերոնշյալ տեղանքի մարտական դիրքերը:
Տվյալ համալսարանի ուսանողների կրթության շարունակականության ապահովման նպատակով նրանց հետագա ուսումնառությունը կկազմակերպվի այլ բուհերում: Համաձայն կարգի՝ վերոնշյալ գործընթացի իրականացման նպատակով անհրաժեշտ են հետևյալ գործողությունները.
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 1-ին Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից, նշելով, որ քննարկվել են Արցախի առջև ծառացած արտաքին ու ներքին մարտահրավերները, միջազգային և տարածաշրջանային ասպարեզներում տեղի ունեցող գործընթացներին վերաբերող հարցեր:
Հստակեցվել են առաջիկա անելիքներն ու ծրագրերը:
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական միությունում և Եվրոպայում Կանադայի հատուկ բանագնաց, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Ստեֆան Դիոնին:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 1-ին հրավիրել է աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով դժվար կացության մեջ հայտնված ֆիզիկական և իրավաբանական անձանց վարկային պարտավորությունների կատարմանն ուղղված պետական ֆինանսական աջակցության ծրագրի կատարման ընթացքի վերաբերյալ:
ՀՀ զինվորական դատախազությունում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն անցկացրել է խորհրդակցություն 2021թ. ընթացքում Զինված ուժերում հանցավորության դեմ պայքարի, 2020թ. պատերազմին առնչվող քրեական գործերով քննությունների ընթացիկ արդյունքների, ինչպես նաև՝ ՀՀ զինվորական դատախազության և կայազորների դատախազությունների տարեկան գործունեության արդյունքների օրակարգով:
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:
Փետրվարի 28-ին տեղի է ունեցել Ժնևի Միավորված ազգերի կազմակերպության գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչության կազմակերպած ՄԱԿ-ին Հայաստանի անդամակցության 30-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացման արարողությանը։
Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունն աշխատում է Ասկերանի շրջանի Խրամորթ և մյուս համայնքներում անվտանգության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ
Արցախի Հանրապետության քննչական կոմիտեն վարութ է ընդունվել Խրամորթ գյուղի մոտակա մարտական դիրքից Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների կողմից երեք անձի ուղղությամբ կրակահերթերր կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը:
Հայաստանում գործող «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն ստեղծված է ՀՀ օրենսդրությամբ, կարգավորվում ու վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։ Ներկա իրավիճակում ՎՏԲ-Հայաստան Բանկի ծառայությունները և գործիքները հաճախորդներին հասանելի են լինելու ամբողջությամբ, բացառությամբ փոխանցումների հետ կապված որոշ սահմանափակումների, որոնց հետ ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ Բանկի www.vtb.am պաշտոնական կայքում:
Սումգայիթում տեղի ունեցած հայերի ջարդերը միջազգային լայն արձագանք ստացան, համապատասխան դատապարտող բանաձև ընդունվեց Եվրոպական խորհրդարանի կողմից։
Փետրվարի 26-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուստաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի միջև։
Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիների համար, որոնք Ուկրաինայում ծավալվող իրադարձությունների լույսի ներքո մտադիր են Հայաստան վերադառնալ՝ հատելով Լեհաստանի, Սլովակիայի, Հունգարիայի, Ռումինիայի և Մոլդովայի սահմանները, նշյալ երկրների՝ նախապես ստացած վիզա (Շենգեն գոտու նշյալ երկրների պարագայում՝ Շենգեն վիզա) չի պահանջվի:
Նիկոլ Փաշինյանը մասնակցել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ համագործակցության խորհրդակցական ժողովի հերթական նիստին:
Արտաքին գործերի նախարարությունը հերքում է Ուկրաինայում Հայաստանի զինված ուժերի զինծառայողի ենթադրյալ մասնակցության մասին սոցիալական ցանցերում տարածված տեղեկությունը:
Փետրվարի 24-ից 25-ը ՊՆ վարչական համալիրում անցկացվել է ԶՈւ ԳՇ ֆինանսական վարչության սպաների և զորամասերի ֆինանսական ծառայությունների պետերի հավաք-խորհրդակցություն:
Ենթակա զորամասերը բերվել են մարտական պատրաստականության աստիճանի, անձնակազմը համապատասխան հանդերձանքով և սպառազինությամբ դուրս է եկել մշտական տեղակայման վայրերից, նախորոշված շրջաններում զբաղեցրել նպաստավոր դիրքեր։ Զինծառայողները բացազատել են ռազմական տեխնիկան և հաջողությամբ կատարել առաջադրված խնդիրները: