ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով իրականացված քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են Կոտայքի մարզի Քասախ համայնքի ղեկավարի կողմից կատարված չարաշահումների մի շարք հանգամանքներ:
Միևնույն ժամանակ կան նախնական տվյալներ, ըստ որոնց, Կովիդ-19 հիվանդությունը մի քանի մեխանիզմներով կարող է խաթարել սեռական օրգանների աշխատանքը։
Նոյեմբերի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Մոսկվա, որտեղ մասնակցելու է նոյեմբերի 10-ին կայանալիք՝ ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի 5 խմբակցություններ 44-օրյա պատերազմի դադարեցման մեկամյակի առիթով որոշել էին Ստեփանակերտի Ազատության հրապարակում միասնության և նահատակների ոգեկոչման հանրահավաք կազմակերպել, սակայն, հաշվի առնելով հանրապետությունում կորոնավիրուսային վարակի արագ տեմպերով տարածումը՝ որոշեցին արտահերթ նիստում հանդես գալ հայտարարությամբ։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցել է Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին մոր՝ Նորա Սարգսյանի մահվան կապակցությամբ.
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն Արցախյան երրորդ պատերազմում նահատակված հերոսների տարելիցի կապակցությամբ նոյեմբերի 9-ին այցելել է քաղաքային հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել: Ա
ՀՀ վարչապետի աշխատակազմից տեղեկացնում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Մանե Գևորգյանն ազատվել է վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնից։
ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Տիգրան Ուլիխանյանի կողմից տրված հանձնարարագրի հիման վրա, 2021 թվականի առաջին կիսամյակում, ՀՀ ՊՎԾ համապատասխան ստորաբաժանումների կողմից իրականացվել են ուսումնասիրություններ ՀՀ բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմ՝ Դատական դեպարտամենտում պետական միջոցների կառավարման օրինականության վերահսկողության նպատակով:
Մյուս 2 վիրավորվածների վիճակը բժիշկները գնահատում են միջին ծանրության: Արմեն Սարգսյանի (ծնված 1980թ.) մոտ` առկա էր ստորին ծնոտի միջանցիկ հրազենային վիրավորում: Ստորին ծնոտի ձախ անկյան բազմաբեկորային կոտրվածք՝ բեկորների տեղաշարժով, կորճոսկրի կոտրվածք: Փափուկ հյուսվածքների այտուց, էնֆիզեմա:
Վարչապետի որոշմամբ Պարույր Հովհաննիսյանը նշանակվել է Արտաքին գործերի նախարարի տեղակալ։ Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից։
Հայատյաց ու ցեղասպան նման վարքագիծը շարունակվելու է, քանի դեռ միջազգային հանրությունը իր լռությամբ ու անգործությամբ քաջալերում և խրախուսում է Ադրբեջանին:
Կենսաթոշակներն անկանխիկ եղանակով վճարման ամբողջական համակարգի ներդրման հաջորդ փուլի շահառուները, Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքներից բացի, մյուս քաղաքների կենսաթոշակառուներն են։ Ըստ այդմ՝ 2022 թ․ հունվարի 1-ից ՀՀ բոլոր քաղաքներում կենսաթոշակները կվճարվեն բացառապես անկանխիկ եղանակով՝ բանկի կամ ազգային օպերատորի (Հայփոստի) միջոցով։
Հիշյալ հրամանատարին դեռևս 2021թ. ապրիլի 30-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 3-րդ մասով և միջնորդություն էր ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որը 2021թ. մայիսի 1-ի որոշմամբ մերժվել էր։
Մեկ տարի առաջ՝ 2020 թ. նոյեմբերի 9-ին, Ռուսաստանի Դաշնության միջնորդական ակտիվ ջանքերի շնորհիվ ստորագրվել է Ռուսաստանի նախագահի, Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի եռակողմ հայտարարությունը։
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Արցախյան 44-օրյա պատերազմի դադարեցման մասին 2020թ․ նոյեմբերի 9-ի հայտարարության մեկամյակի կապակցությամբ:
ՀՀ կառավարության որոշմամբ Նազելի Բաղդասարյանը նշանակվել է Շիրակի մարզպետ։ «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով և «Տարածքային կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է. Նազելի Բաղդասարյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետ»,– ասվում է որոշման մեջ:
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում անդրադառնում է այսօր Շուշիի մոտակայքում տեղի ունեցած միջադեպին, երբ ադրբեջանական կողմը կրակ էր բացել հայ քաղաքացիական անձանց ուղղությամբ։ Հայտարարությունում ասվում է․
Արձանագրված միջադեպը հայ ժողովրդի նկատմամբ ադրբեջանական կողմի հայատյաց, ցեղասպան ու ֆաշիստական վարքագծի հերթական ապացույցն է, որի մասին եռակողմ հայտարարության ստորագրումից ի վեր բազմիցս հայտարարել ենք։
Նոյեմբերի 9-ին, ժամը 11:00-ին, Արցախի Հանրապետության Սահմանադրության 114-րդ հոդվածի 2-րդ մասի և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ կգումարվի ԱՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել:
Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրենի պաշտոնում է նշանակվել բանասիրական գիտությունների թեկնածու Վահագն Սարգսյանը:
Կազանի բարձրագույն տանկային հրամանատարական ուսումնարանի հրաձգարանում մեկնարկել է ՀԱՊԿ hավաքական խաղաղապահ ուժերի «Անխախտ եղբայրություն-2021» համատեղ զորավարժությունները:
Տարվում է քննություն` դեպքի մանրամասները լիարժեք պարզելու համար:
ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը նոյեմբերի 5-ին ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 5-ին ստորագրել է հրամանագիր 2022 թվականի ձմեռային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին: Այս մասին հայտնում է Արցախի նախագահի աշխատակազմը:
Դատապարտյալ դիմել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին անվճար վիրահատության կազմակերպմանն աջակցելու հարցով:
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, խմբակցության անդամներ Հռիփսիմե Գրիգորյանը, Սոնա Ղազարյանը եւ Արուսյակ Ջուլհակյանը նոյեմբերի 4-ին հանդիպել են ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Կիմո Կիլյունենի եւ Բորիանա Աբերգի հետ:
ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը եւ խմբակցության ներկայացուցիչները նոյեմբերի 4-ին հանդիպել են ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Կիմո Կիլյունենի եւ Բորիաննա Աբերգի հետ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Էդիկ Հակոբյանը նշանակվել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնակատար:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 3-ին Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Սարդարապատ և Մյասնիկյան համայնքներում մասնակցել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչմանն արժանացած Դավիթ Գրիգորյանի և Հակոբ Հարությունյանի հիշատակը հավերժացնող հուշաքարերի բացման արարողությանը: Այս մասին հայտնում է Արցախի նախագահի աշխատակազմը: