
«Համայնքի ցանկացած սահմանային շերտ մուտք գործելուց առաջ զանգահարեք, տեղեկացրեք ու ստացեք մուտքի թույլտվություն, այլապես կարող եք ավելորդ խնդիրներ ունենալ ուժային կառույցների հետ»․ Մեծավանի համայնքապետարան

Մեծավանի համայնքապետարանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Տեղեկացնում ենք Ձեզ, որ գյուղատնտեսական աշխատանքների` խոտհնձի, անասնապահության, եկեղեցիներ ու պատմամշակութային վայրեր այցելության և այլնի հետ կապված, համայնքի ցանկացած սահմանային շերտ (փշալարերից 1 կմ շառավղով) մուտք գործելուց առաջ զանգահարեք` 093160066 կամ 098171989 հեռախոսահամարներով, տեղեկացրեք ու ստացեք մուտքի թույլտվություն: Այլապես կարող եք ավելորդ խնդիրներ ունենալ սահմանի վերահսկումն ապահովող ուժային կառույցների հետ»: