Հայաստանի Հանրապետությունը դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման նպատակով բանակցություններ կազմակերպելու համար:
Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ՝ Մարգարիտ Ազարյանը ազատվել է ՀՀ նախագահի օգնականի պաշտոնից։
Տեղեկատվական դաշտում հակառակորդը շարունակում է կեղծ լուրերի տարածումը՝ նպատակ ունենալով խուճապ առաջացնել մեր ազգաբնակչության շրջանում: Այս մասին հաղորդում է Արցախի Անվտանգության խորհուրդը։
Մարտի 13֊ին` օրվա ընթացքում, և մարտի 13֊ի լույս 14֊ի գիշերը օպերատիվ֊մարտավարական իրավիճակը եղել է հարաբերականորեն կայուն։ Հրադադարի ռեժիմի էական խախտումներ չեն արձանագրվել:
Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը։
Այդ ապատեղեկատվությունը հրադադարի ռեժիմի սեփական խախտումները կոծկելու հերթական փորձն է:
Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի հատուկ նիստում Վահագն Խաչատուրյանը երդմամբ ստանձնեց Հանրապետության նախագահի պաշտոնը:
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հաղորդագրություն է տարածել Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հանդիպման վերաբերյալ:
Մարտի 12-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵՄ Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ։
Մարտի 12-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ապատեղեկատվություն է տարածել, պնդելով, թե իբր Արցախի ՊԲ ստորաբաժանումները հրաձգային զինատեսակներից կրակ են բացել ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ։
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Թերեզա Ռիբեյրոյի գլխավորած պատվիրակությանը:
Կոչ ենք անում քաղաքացիներին խուճապային տրամադրություններ չառաջացնել եւ անհարկի գնումներ չկատարել»։
Ադրբեջանական կողմը հրադադարի պահպանման ռեժիմը շարունակում է խախտել Ասկերանի շրջանի Խրամորթ, Փառուխ և Խնապատ գյուղերի ուղղություններով՝ խաղաղ բնակչության նկատմամբ օգտագործելով ականանետեր և խոշոր տրամաչափի հրաձգային զենքեր։
Հայաստանն առաջիկայում կարող է դիմել ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը Ադրբեջանի հետ խաղաղության բանակցություններ նախաձեռնելու հարցով:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը իրավական ակտերի միասնական հարթակում հանրային քննարկման է ներկայացրել եկամտահարկի միջոցով առկա ուսուցմամբ մագիստրատուրայի, ասպիրանտուրայի և օրդինատուրայի սովորողների ուսման վարձավճարի փոխհատուցման կարգի և մասնագիտությունների ցանկի փոփոխության նախագծերը:
Ադրբեջանական զինված ուժերի սադրիչ գործողությունները կասեցնելու և իրադրությունը Արցախի Հանրապետության ամբողջ տարածքում կայունացնելու նպատակով Արցախի Հանրապետության իշխանությունները, ՌԴ խաղաղապահ զորակազմի հետ համատեղ, ձեռնարկում են անհրաժեշտ բոլոր միջոցները։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի ԱԽ գրասենյակը:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են «Հավաքական թիմերի մարզական կենտրոն» ՓԲ ընկերության նախկին տնօրենի կնոջ կողմից առերևույթ չարաշահումներ կատարելուն օժանդակելու դեպքի մի շարք հանգամանքներ:
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մարտի 10-12-ը կմեկնի Անթալիա՝ մասնակցելու Անթալիայի դիվանագիտական ֆորումին:
Մարտի 10-ին N զորամիավորման հատուկ նշանակության ստորաբաժանումներից մեկի զինծառայողներն անցկացրել են անհատական և խմբային ուսումնական վարժանքներ:
Մարտի 9-ին և 10-ին Ադրբեջանի զինված ուժերը մեծ տրամաչափի հրաձգային զինատեսակներից թիրախավորել են Մարտունու շրջանի Խնուշինակ և Կարմիր շուկա, Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղերի խաղաղ բնակչությանը, ինչի արդյունքում քաղաքացիական բնակչության շրջանում կա մեկ վիրավոր։Այս մասին հայտարարություն է տարածել ԱՀ ԱԳՆ-ն:
Արցախի Հանրապետության Ազգային ժողովը արտահերթ նիստ կհրավիրի՝ կապված սահմանային իրավիճակի հետ:
Մարտի 9֊ին օրվա ընթացքում, այնուհետև ողջ գիշեր Ադրբեջանի զինված ուժերը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների, ինչպես նաև ականանետերի կիրառմամբ, պարբերաբար խախտել է հրադադարը։
Մարտի 9֊ին` ժամը 14։00֊14։30 սահմաններում, ԱՀ Մարտունու շրջանի Խնուշինակ գյուղի ուղղությամբ տեղակայված դիրքերից ադրբեջանական կողմը խախտել է հրադադարը` նորից կիրառելով 60 մմ տրամաչափի ականանետ։ Արձակվել է 4 հատ ական։
Մարտի 8֊ին` ժամը 23։00֊ի սահմաններում, ԱՀ Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի հատվածում հակառակորդը հերթական անգամ խախտել է հրադադարը` 60 մմ տրամաչափի ականանետից 3 հատ ական արձակելով գյուղի ուղղությամբ։
ՀՀ նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանը հրամանագիր է ստորագրել Հրաչյա Փոլադյանին Օմանի Սուլթանությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին:
Մարտի 7-ին, սահմանի նույն ուղղությամբ ադրբեջանական կողմի իրականացրած սադրանքից հետո իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո։
Մեր կառավարությունը հետամուտ է լինելու ձեր կողմից բարձրացվող խնդիրների լուծմանն ու հետևողականորեն նպաստելու է ձեր ներուժի լիարժեք իրացմանը:
Մարտի 7-ին, ՀՀ սահմանագոտու արևմտյան ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի կոպիտ խախտման հետևանքով զոհվել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, սերժանտ Հրաչ Արամի Մանասարյանը, ևս մեկ զինծառայող ստացել է վիրավորում:
ՀՀ ազգային անվտանգության ծառայության ռազմական հակահետախուզության և քննչական դեպարտամենտների աշխատակիցների ձեռնարկած ծավալուն օպերատիվ-հետախուզական ու համակցված քրեադատավարական միջոցառումների արդյունքում բացահայտվել և չեզոքացվել է օտարերկրյա հատուկ ծառայությունների աշխատակիցների կողմից Հայաստանի և Արցախի Հանրապետություններում ստեղծված հերթական գործակալական ցանցի գործունեությունը, որի կազմում ներգրավված են եղել զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներում ծառայության մեջ գտնվող անձինք, ինչպես նաև նախկին զինծառայողներ և Արցախի Հանրապետության պետական մարմինների որոշ աշխատակիցներ։
Հրադադարի խախտման դեպքի վերաբերյալ հավելյալ տեղեկություններ կհաղորդենք ավելի ուշ:
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կմասնակցի Անթալիայի դիվանագիտական ֆորումին։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի խոսնակ Վահան Հունանյանը։