Մարդու իրավունքների պաշտպանի խորհրդականն արձագանքել է ՊԵԿ-ի` նոյեմբերի 21-ի պարզաբանմանը, ինչի առնչությամբ Կոմիտեն անհրաժեշտ է համարում կրկին նշել, որ «Շրջանառության հարկի մասին» և «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքների դրույթների մեկնաբանությունները չեն համապատասխանում իրավական ակտերով հստակ սահմանված դրույթների հետ:
Տեղաշարժի մասին դժվարանում եմ խոսել, բայց հանդիպման ավարտից հետո, երբ հարց է եղել՝ ինչպե՞ս եմ գնահատում այն, ես հակիրճ ասել եմ՝ նորմալ: Իրո՛ք, նորմալ եմ գնահատում:
Հավատացնում եմ, որ նոր համալսարանի հիմնադրումը զուտ տնտեսական առումով պետության համար ավելի ծախսատար է, քան արվեստի բուհերի մասնաճյուղերի պահպանումը:
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստան-Լատվիա բարեկամական խմբի նախագահ Էդուարդ Շարմազանովը այսօր հեռախոսազրույց է ունեցել Լատվիայի Խորհրդարանի փոխնախագահ, Հայաստան-Լատվիա բարեկամական խմբի նախագահ Անդրեյ Կլեմենտևի հետ:
«Հանրաքվեն որպես անմիջական ժողովրդավարության սահմանադրական երաշխիք» հայեցակարգային հիմնախնդրի վերաբերյալ զեկույցով է հանդես եկել հանձնաժողովի անդամ Գ. Դանիելյանը:
Այսօր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Բռնությունների կանխարգելման բաժնի մասնագետ Ռոբերտ Մեսրոպյանն այցելել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում հացադուլ հայտարարած դատապարտյալներին:
Նոյեմբերի 22-ին Իրանի Իսլամական Հանրապետության էներգետիկայի նախարար Համիդ Չիթչիանի գլխավորած պատվիրակությանն ընդունեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը: Ըստ հաղորդագրության՝ նՆախարարը ողջունել է Երևանում հյուրընկալված իրանցի գործընկերներին ու մաղթեց արդյունավետ աշխատանք: «Հայաստանի և Իրանի միջև չկա քաղաքական որևէ խնդիր և մեր ջանքերն ամբողջությամբ […]
«Էրեբունի» օդանավակայանի տարածքում բացի «ժամանակավոր օգտագործման նպատակով փոխանցվող» տարածքներից կան նաև «համատեղ օգտագործման» կարգավիճակ ունեցող տարածքներ (օրինակ` թռիչքուղին), որոնք իրավաբանորեն կարգավորում են հայկական և ռուսական կողմերի համար այդ տարածքների համաժամանակյա օգտագործման պայմանները:
Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ վարչապետին կից կանանց հարցերով խորհրդի հերթական նիստը:
Վստահ ենք, որ շրջանառության հարկի հետ կապված խնդրի լուծումը հօգուտ հարկ վճարողների բխում է իրավական օրենքի գերակայության սկզբունքից:
Աշխատության հայերեն թարգմանությամբ լույսընծայումը մշակութային իրադարձություն է, գորգագիտության յուրատեսակ ձեռնարկ, հայոց պատմության ու մշակույթի տարբեր խնդիրների առաջադրման ու մեկնության յուրատեսակ հրավեր՝ մերօրյա և ապագա գիտնականներին:
Նույն օրը երկրի ղեկավարն այցելել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Հեռուստամարաթոն-2013»-ի շրջանակներում ընթացող համաեվրոպական հեռախոսամարաթոնը կազմակերպող գլխավոր գրասենյակ:
ՀՀ կառավարությունը սահմանել է չափման միջոցը որպես ազգային չափանմուշ ճանաչելու կարգը, որը հնարավորություն կտա Չափումների միասնականության ապահովման համակարգում հաշվի առնել Եվրամիության միջազգային փորձը և ներդնել չափման միջոցները ազգային չափանմուշ ճանաչելու մեթոդները:
Ցավալիորեն հաճախակի են դառնում դեպքերը, երբ մեզանում ոտնձգություն ու բռնարարք է կիրառվում բուժաշխատողների նկատմամբ:
2013 թվականի դեկտեմբեր ամսին անցկացնել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի` մինչև 35 տարեկան սպաների զորակոչ` ծառայության ժամկետը սահմանելով երկու տարի:
Շնորհավորում եմ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ ընտրվելու կապակցությամբ: Համոզված եմ, որ Ձեր պաշտոնավարության ընթացքում ֆեդերացիան կդառնա կուռ կառույց` իր շուրջը համախմբելով ոլորտի արժանավոր բոլոր ուժերին և կդառնա տանիք ոչ միայն հանրապետությունում, այլև նրանից դուրս գտնվող հայ մարզիկների համար:
Բիզնես սկսելու դյուրության տեսակետից Հայաստանն աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում, ոչ մի երկրում այսքան հեշտ չէ բիզնես գրանցելը, – նշել է Տիգրան Սարգսյանը:
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշում է կայացրել Սպիտակի «Վանուհի» ԲԲԸ-ին Համաշխարհային բանկից տրամադրված վարկի մարման ժամկետը հետաձգելու և տոկոսի վճարումը զիջելու մասին:
Նախագահ Սերժ Սարգսյանը Բեյրութում՝ Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան առջև, տեղի ունեցած դաժան ահաբեկչական գործողության կապակցությամբ ցավակցական հեռագրեր է հղել Լիբանանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահներ Միշել Սուլեյմանին և Հասան Ռոհանիին:
Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչության, վարչական շրջանների աշխատակազմերի համապատասխան ստորաբաժանումների և Երևան քաղաքի հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցների հետ:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը կառացարության այսօրվա նիստում ասել է, թե խնդրո առարկայի վերաբերյալ չի լսվում հասարակական կազմակերպությունների ձայնը: Մինչդեռ, ըստ նրա՝ ծխախոտի օգտագործումը շատ լուրջ խնդիր է, և վիճակագրությունը ցույց է տալիս, որ Հայաստանում դրանից ամեն տարի հազարավոր մարդիկ են մահանում:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր մասնակցել է Երևանի Մաթեմատիկական Մեքենաների Գիտահետազոտական կենտրոնում հրավիրված «Ինժեներական կրթության հեռանկարները Հայաստանի դպրոցներում» թեմայով գիտաժողովին:
ՀՀ կառավարությունը «Երևանյան հեռանկարներ» 14-րդ միջազգային երաժշտական փառատոնի 2013թ. համերգաշարի եզրափակիչ համերգի և Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական թատրոնի 75-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների կազմակերպման նպատակով համապատասխանաբար հատկացրել է 40 մլն և 10 մլն դրամ:
Սակագների տարբերության գումարը «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ին փոխհատուցվում է ՀՀ էլեկտրաէներգետիկական համակարգի պետական ընկերությունների վերազինման, օպտիմալացման և բարեփոխման արդյունքում առաջացող շահույթի հաշվին:
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրենի համագործակցության և լոգիստիկայի գծով տեղակալ Օլեգ Շատալովն ու Ընկերության գլխավոր ինժեներ Արամ Եդիգարյանը նոյեմբերի 21-ին մասնակցեցին Ուղղափառ բարերարների ռուսական ակումբի կողմից կազմակերպած հայ-ռուսական գործարար համաժողավին:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Բրունո Սկապինիին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:
Աշխատանքային խմբի առջև խնդիր է դրված, որպեսզի հստակ պատկերացում կազմվի, թե մենք ինչ ծավալի աշխատանք ենք կատարելու այդ գործընթացն իրականացնելու համար, և աշխատանքային խումբը պետք է նախապատրաստի ճանապարհային քարտեզը։
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը նոյեմբերի 19-ի հայտարարությամբ արտահայտել է մտահոգություններ, որոնց վերաբերյալ Պետական եկամուտների կոմիտեն Մարդու իրավունքների պաշտպանին գրավոր պարզաբանումներ է ներկայացրել դեռևս սեպտեմբերին:
Նոյեմբերի 20-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մայրաքաղաք Բրազիլիայում հանդիպեց Բրազիլիայի Դաշնային Հանրապետության Ազգային կոնգրեսի Պատգամավորների պալատի նախագահ Էնրիկե Էդուարդո Ալվեսի հետ:
Նոյեմբերի 21-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրելԱսկերանի ուղղությամբ Բաշ Քարվենդ բնակավայրի մոտակայքում: