Աշխատության հայերեն թարգմանությամբ լույսընծայումը մշակութային իրադարձություն է, գորգագիտության յուրատեսակ ձեռնարկ, հայոց պատմության ու մշակույթի տարբեր խնդիրների առաջադրման ու մեկնության յուրատեսակ հրավեր՝ մերօրյա և ապագա գիտնականներին:
Նույն օրը երկրի ղեկավարն այցելել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Հեռուստամարաթոն-2013»-ի շրջանակներում ընթացող համաեվրոպական հեռախոսամարաթոնը կազմակերպող գլխավոր գրասենյակ:
ՀՀ կառավարությունը սահմանել է չափման միջոցը որպես ազգային չափանմուշ ճանաչելու կարգը, որը հնարավորություն կտա Չափումների միասնականության ապահովման համակարգում հաշվի առնել Եվրամիության միջազգային փորձը և ներդնել չափման միջոցները ազգային չափանմուշ ճանաչելու մեթոդները:
Ցավալիորեն հաճախակի են դառնում դեպքերը, երբ մեզանում ոտնձգություն ու բռնարարք է կիրառվում բուժաշխատողների նկատմամբ:
2013 թվականի դեկտեմբեր ամսին անցկացնել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի` մինչև 35 տարեկան սպաների զորակոչ` ծառայության ժամկետը սահմանելով երկու տարի:
Շնորհավորում եմ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ ընտրվելու կապակցությամբ: Համոզված եմ, որ Ձեր պաշտոնավարության ընթացքում ֆեդերացիան կդառնա կուռ կառույց` իր շուրջը համախմբելով ոլորտի արժանավոր բոլոր ուժերին և կդառնա տանիք ոչ միայն հանրապետությունում, այլև նրանից դուրս գտնվող հայ մարզիկների համար:
Բիզնես սկսելու դյուրության տեսակետից Հայաստանն աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում, ոչ մի երկրում այսքան հեշտ չէ բիզնես գրանցելը, – նշել է Տիգրան Սարգսյանը:
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշում է կայացրել Սպիտակի «Վանուհի» ԲԲԸ-ին Համաշխարհային բանկից տրամադրված վարկի մարման ժամկետը հետաձգելու և տոկոսի վճարումը զիջելու մասին:
Նախագահ Սերժ Սարգսյանը Բեյրութում՝ Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան առջև, տեղի ունեցած դաժան ահաբեկչական գործողության կապակցությամբ ցավակցական հեռագրեր է հղել Լիբանանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահներ Միշել Սուլեյմանին և Հասան Ռոհանիին:
Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչության, վարչական շրջանների աշխատակազմերի համապատասխան ստորաբաժանումների և Երևան քաղաքի հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցների հետ:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը կառացարության այսօրվա նիստում ասել է, թե խնդրո առարկայի վերաբերյալ չի լսվում հասարակական կազմակերպությունների ձայնը: Մինչդեռ, ըստ նրա՝ ծխախոտի օգտագործումը շատ լուրջ խնդիր է, և վիճակագրությունը ցույց է տալիս, որ Հայաստանում դրանից ամեն տարի հազարավոր մարդիկ են մահանում:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր մասնակցել է Երևանի Մաթեմատիկական Մեքենաների Գիտահետազոտական կենտրոնում հրավիրված «Ինժեներական կրթության հեռանկարները Հայաստանի դպրոցներում» թեմայով գիտաժողովին:
ՀՀ կառավարությունը «Երևանյան հեռանկարներ» 14-րդ միջազգային երաժշտական փառատոնի 2013թ. համերգաշարի եզրափակիչ համերգի և Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական թատրոնի 75-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների կազմակերպման նպատակով համապատասխանաբար հատկացրել է 40 մլն և 10 մլն դրամ:
Սակագների տարբերության գումարը «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ին փոխհատուցվում է ՀՀ էլեկտրաէներգետիկական համակարգի պետական ընկերությունների վերազինման, օպտիմալացման և բարեփոխման արդյունքում առաջացող շահույթի հաշվին:
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրենի համագործակցության և լոգիստիկայի գծով տեղակալ Օլեգ Շատալովն ու Ընկերության գլխավոր ինժեներ Արամ Եդիգարյանը նոյեմբերի 21-ին մասնակցեցին Ուղղափառ բարերարների ռուսական ակումբի կողմից կազմակերպած հայ-ռուսական գործարար համաժողավին:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Բրունո Սկապինիին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:
Աշխատանքային խմբի առջև խնդիր է դրված, որպեսզի հստակ պատկերացում կազմվի, թե մենք ինչ ծավալի աշխատանք ենք կատարելու այդ գործընթացն իրականացնելու համար, և աշխատանքային խումբը պետք է նախապատրաստի ճանապարհային քարտեզը։
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը նոյեմբերի 19-ի հայտարարությամբ արտահայտել է մտահոգություններ, որոնց վերաբերյալ Պետական եկամուտների կոմիտեն Մարդու իրավունքների պաշտպանին գրավոր պարզաբանումներ է ներկայացրել դեռևս սեպտեմբերին:
Նոյեմբերի 20-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մայրաքաղաք Բրազիլիայում հանդիպեց Բրազիլիայի Դաշնային Հանրապետության Ազգային կոնգրեսի Պատգամավորների պալատի նախագահ Էնրիկե Էդուարդո Ալվեսի հետ:
Նոյեմբերի 21-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրելԱսկերանի ուղղությամբ Բաշ Քարվենդ բնակավայրի մոտակայքում:
Պետք է նշեմ, որ քննարկումների արդյունքում մենք ընդհանուր հայտարարի չենք եկել: Այն անհանգստությունները, որոնք կապված են դասախոսների ապագայի հետ, մարդկային տեսակետից լիովին հիմնավորված են, սակայն պետք է վստահեցնեմ, որ դրանք անհիմն է:
Դեղահատերի և դեղափոշու արտաքին զննման, սպեկտրոսկոպիկ անալիզի և քրոմատոգրաֆիկ տվյալների համաձայն` դրանք չեն տարբերվում իսկականից, սակայն թե առաջնային, թե երկրորդային փաթեթավորումները և ներդիր թերթիկները կեղծված են:
ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի 17.06.2003թ. N 213-Ն որոշման հավելվածով հաստատված կարգի 5-րդ կետի համաձայն` կադրերի ռեզերվում գրանցված քաղաքացիական ծառայողի վարձատրությանն առնչվող հարաբերությունները կարգավորվում են «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» ՀՀ օրենքով:
Նոյեմբերի 20-ին ոստիկանության պետի տեղակալ, քննչական գլխավոր վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Գագիկ Համբարձումյանը եւ ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանն ընդունեցին Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սուրեշ Բաբուին։
1989 թ. ծնված Մհեր Ե.-ն և նրա ընտանիքի անդամները, ժամը 20.30-ի սահմաններում հրկիզել և ոչնչացրել են իր անասնագոմի հարևանությամբ գտնվող 30.000 հատ խոտի հակերը` պատճառելով 30.000.000 դրամի նյութական վնաս:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը Սանկտ Պետերբուրգում հանդիպել է Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևին:
Նախարարը շնորհավորել է տիկին Ծառուկյանին ծննդյան 80-ամյակի առթիվ և բարձր է գնահատել նրա ներդրումը Հայաստանի գյուղատնտեսության զարգացման գործում. «Ցանկանում եմ, որ երկար տարիներ ապրեք Աստծո օրհնությամբ և հովանավորությամբ` ի փառս մեր ազգի և Ձեր ընտանիքի»,- շնորհավորական խոսքում նշել է նախարարը:
Արարատի մարզում հարկ վճարողների սպասարկման հերթական ժամանակակից սրահն է այսօր ներկայացվել հարկատուներին. գործարկվել է Արտաշատի տարածքային հարկային տեսչության նորաոճ սպասարկման կենտրոնը:
ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով նոյեմբերի 20-ին Մոսկվա է մեկնել ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանի գլխավորած պատվիրակությունը:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրավերով պաշտոնական այցով Էլ-Քուվեյթի նահանգապետ Շեյխ Ալի ալ-Ջաբեր ալ-Սաբահի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Երևան: