Բակո Սահակյանը կարևորում է ՄԻՊ ոլորտում Եվրոպայի հետ սերտ համագործակցությունը
Աշխատանքային այցով Հռոմում գտնվող Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 1-ին Իտալիայի Սենատում հանդիպում է ունեցել Սենատի մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահ Լուիջի Մանկոնիի հետ:
Նախագահ Սահակյանը կարևորել է այս ոլորտում Եվրոպայի հետ սերտ համագործակցությունը՝ այս համատեքստում հատուկ ընդգծելով Իտալիայի դերակատարությունը:ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության փոխանցմամբ՝ հանդիպմանը քննարկվել են Արցախ-Իտալիա հարաբերություններին վերաբերող հարցեր:
Հատուկ ուշադրություն է դարձվել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում փոխգործակցությանը:
Հանդիպմանը մասնակցել են Իտալիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սարգիս Ղազարյանը, պաշտոնատար այլ անձինք: