Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 22-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված Արցախում կայանալիք Համահայկական 7-րդ ամառային խաղերի անցկացմանը:
Արցախում ստորագրահավաքը շարունակվում է մինչև հուլիսի 18-ը ներառյալ:
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների՝ հունիսի 20-ին Վաշինգտոնում կայացած հանդիպիման արդյունքներով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները երեկ տարածել են հայտարարություն, որը կարելի է համարել վերջին ամիսների, իսկ գուցե վերջին մեկ տարվա կտրվածքով ամենաանհաջող հայտարարությունը։
«Չեմ կարծում, որ հայկական կողմը խուսափում է՝ դատելով այս մեկ տարվա զարգացումներից, ըստ երևույթին, դրա դիմաց գնացել է ինչ-որ գործարքի։ Թե գործարքը ո՞րն է եղել, սա արդեն կարող են միայն իրենք ասել»։
«Փաստացի արձանագրենք, որ, ինչպես և սպասելի էր, Դուշանբեի երկկողմ համաձայնությունը ժամանակավոր միջոցառում էր, որն իր գործը կատարեց մինչև ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով բանակցությունների սկսելը և արդեն նոր պայմանավորվածություններ ձեռք բերելը»։
Ես խոսում էի Հայաստանի առաջնահերթությունների մասին: Եվ, բնականաբար, մյուս կողմի համար առաջնահերթություն հանդիսացող հարցերը նույնպես առկա են:
«Կարծում եմ՝ սա Ադրբեջանի պահվածքի հետևանք է, քանի որ այդ պայմանավորվածությունների մեջ կան որոշ հստակ քայլեր, որոնք պետք է իրականացնի Ադրբեջանը, սակայն վերջինս պատրաստ չէ»:
«Երբ Բոլթոնը եկավ տարածաշրջան՝ իրար հետևից բավականաչափ ոչ միանշանակ հայտարարություններ էր անում: ԱՄՆ ներկայիս վարչակազմի համար կարևոր է բիզնեսում գործելը, ոչ թե մեծ քաղաքականության մեջ: Այսինքն՝ իրենց համար միևնույն է, թե ում զիջումների հաշվին այս գլխացավանք հանդիսացող հարցը կփակեն: Նրանք չեն փորձում խորանալ հարցի պատճառահետևանքային խնդիրների մեջ»:
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Արման Բաբաջանյանը «չափազանց լղոզված» և «անատամ» է որակում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Վաշինգտոնում Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման արդյունքներով հրապարակված հայտարարությունը:
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հաստատել է կառավարության որոշումն Արցախի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների անցկացման մասին:
«Տիգրանակերտ» զորավարժարանում հունիսի 20-ին տեղի է ունեցել երկաստիճան հրամանատարաշտաբային զորավարժությունների ավարտական՝ կրակային փուլը:
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հերքում է ադրբեջանական զանգվածային լրատվության միջոցների տարածած լուրը, թե իբր հունիսի 20-ին և լույս 21-ի գիշերը հայկական առաջապահ ստորաբաժանումները նռնականետերի կիրառմամբ խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը:
Մարտական դիրքերում վերջին ժամանակներս իրականացվել են ահռելի ինժեներական, ամրաշինական աշխատանքներ:
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 21-ին շնորհավորական ուղերձ է հղել Բուժաշխատողի օրվա առթիվ:
Սամվել Բաբայանն Արցախում ավարտել է ստորագրահավաքը, որով ցանկանում է Սահմանադրության մեջ փոփոխություն մտցնել, ըստ որի` Հայաստանում 10 տարի ապրածները եւս կարող են Արցախում նախագահ ընտրվել:
Նրանք կոչ են արել կողմերին վերահաստատել իրենց հանձնառությունը խստորեն պահպանելու հրադադարը և ձեռնպահ մնալու որեւէ սադրիչ գործողությունից՝ ներառյալ դիպուկահարների կիրառումից և շփման գծում ու սահմանում ինժեներական աշխատանքներից:
ՀՀ արտգործանախարար Զոհրաբ Մնացականյանը Վաշինգտոն այցի ընթացքում հանդիպել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ:
«Կարծում եմ՝ նման օրակարգ պետք է չլինի թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում, և մենք դրա մասին խոսելու հնարավորություն այլոց համար պիտի չստեղծենք»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Սուրեն Պապիկյանը:
«Այս իրավիճակում, երբ ունենում են զոհեր, դժվար է ասել, թե կողմերն ինչ հաջողություններ կարող են արձանագրել հումանիտար նախագծերի իրականացման ուղղությամբ: Կարծում եմ՝ այս հանդիպման անցկացման ժամանակաշրջանը թելադրում է մի փոքր այլ օրակարգ՝ պետք է կարևորվեն խաղաղության պահպանմանն ուղղված ջանքերը, հրադադարի ամրապնդման մեխանիզմները»։
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հունիսի 20-ին մասնակցել է փախստականների միջազգային օրվան նվիրված միջոցառմանը, որը կազմակերպվել էր Արցախի փախստականների հասարակական կազմակերպության կողմից:
Հայկական կողմը բանակցությունները վարում է Ստեփանակերտում ՀՀ և ԱՀ անվտանգության խորհուրդների համատեղ նիստում հռչակած սկզբունքների շրջանակում: Չի կարող լինել բանակցային մի որևէ խոսակցություն, որ այդ շրջանակում չլինի, չբարձրացվի Արցախը բանակցային սեղան վերադարձնելու թեման:
«Եթե Բոլթոնը մասնակցում է այս բանակցությանը, իր մոտ օրակարգը, միևնույն է՝ նույնն է լինելու, իրեն միշտ հետաքրքրում է Իրանը»,- ասաց նա՝ հավելելով, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններում, առհասարակ, ԱՄՆ-ի այսօրվա ադմինիստրացիային հետաքրքրում է Իրանի հետ սահմանը՝թե ով է այն վերահսկելու»։
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հետ Վաշինգտոնում նախատեսվող հանդիպումներին:
Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ չի կարող ներկայացնել Արցախի շահերը, որովհետև ինքն ընտրված չէ նրանց կողմից, սակայն մյուս կողմից՝ միջամտում է, որ Արցախում մարդկանց ազատեն աշխատանքից։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Հայաստանի Դեմոկրատական կուսակցության» նախագահ Արամ Սարգսյանը։
Սույն թվականի հունիսի 18-ին, ժամը 07:20-ի սահմաններում Ստեփանակերտ քաղաքի 1995թ.-ին ծնված բնակիչ Կ.Բ-ն վարելով «Մերսեդես-Բ. C-180» ավտոմեքենան Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի 3-րդ կիլոմետրին կորցրել է ղեկակառավարումը, դուրս եկել ճանապարհից դեպի աջ և գլորվել ձորը։
Հունիսի 18-ին՝ ժամը 07:40-ի սահմաններում, ճանապարհատրանսպորտային պատահարի է ենթարկվել ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պայմանագրային զինծառայող, 1994թ. ծնված Արայիկ Էրիկի Բալասանյանը: Չնայած բժիշկների գործադրած ջանքերին՝ վնասվածքներ ստացած զինծառայողը ժամը 09:00-ի սահմաններում մահացել է հիվանդանոցում:
Հունիսի 18-ին ժամը 07:42-ին Ասկերանի շրջանային ԱԻ բաժնից տեղեկություն է ստացվել, որ շրջանի Բերքաձոր համայնքի մոտակայքում, Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի 2-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ:
Արցախի բանակի փուլ առ փուլ «իշխանափոխության» ծրագիրն ընթացքի մեջ է։
168.am-ը Արցախի Հանրապետության նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանից հետաքրքրվեց, թե վարչապետ Փաշինյանն Արցախի հարցի լուծման վերաբերյալ ի՞նչ տեսլական է ներկայացրել Արցախի իշխանություններին։
Ֆրանսիա-Արցախ քաղաքային խորհուրդների գործակցության համաձայնագրերն անվավեր հայտարարող ֆրանսիական դատարանի որոշումը միանշանակ մեկնաբանություններով արձագանքելը քաղաքականորեն կարող է ճիշտ ընկալման համարժեք չլինել։