
Հայաստանի Հանրապետությունից ստացվել են ևս 27 քաղաքացիների՝ նոր կորոնավիրուսի թեստավորման արդյունքները. ՏՇ

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետությունից ստացվել են ևս 27 քաղաքացիների՝ նոր կորոնավիրուսի թեստավորման արդյունքները: Այս քաղաքացիների մոտ նույնպես վարակը չի հաստատվել:
✅Տեղեկացնենք, որ թեստավորված քաղաքացիների մեծ մասը նախօրեին հանրապետական բժշկական կենտրոնում հաստատված դեպքի (բուժաշխատող) հետ շփման շրջանակից են՝ ընտանիքի անդամներ, գործընկերներ, ինչպես նաև մի խումբ քաղաքացիներ, որոնք տարբեր ախտանիշներով դիմել էին բուժհաստատություններ և թեստավորվել:
✅Այսօր ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այս 27 քաղաքացիներից բացի, օրվա ընթացքում թեստավորվել էին ևս 28 քաղաքացիներ: Այսինքն՝ ընդհանուր առմամբ, այսօրվա ընթացքում ստացվել է 55 թեստավորման արդյունք: Բոլորի դեպքում էլ վարակը չի հաստատվել:
?Հիշեցնենք, որ այս պահի դրությամբ, Արցախում արձանագրվել է նոր կորոնավիրուսով վարակման 7 դեպք, որոնցից երկուսը բուժվել են:
?Կեղծ և չստուգված լուրերից խուսափելու համար ևս մեկ անգամ կոչ ենք անում հետևել բացառապես պաշտոնական լրահոսին:
ℹ️Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետությունից ստացվել են ևս 27…
Gepostet von Արցախ / Տեղեկատվական շտաբ am Samstag, 18. April 2020