Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 24-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին:
168.am-ն Անվտանգության խորհրդի քարտուղարի խոսնակ Արեգ Քոչինյանից փորձեց ճշտել՝ արդյո՞ք Արմեն Գրիգորյանի Արցախ գործուղվելը կապված է մարտի 31-ին կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրությունների հետ, և արդյո՞ք նախատեսված է քննարկում Արցախում կորոնավիրուսի կանխարգելման համար ստեղծված աշխատանքային խմբի հետ:
Կա հայտնի ասացվածք այն մասին, որ իսկական ընկերոջը դժվար պահին են բացահայտում: Այսօր այդ մասին գրեթե բացահայտ են խոսում Իտալիայում, երբ պարզ դարձավ, որ ծանր վիճակում գտնվելու ժամանակ առաջինն իրենց ձեռք մեկնեցին ոչ թե ֆրանսիացիներն ու գերմանացիները, այլ չինացիներն ու ռուսները: Այս օրերի իտալացիների ֆեյսբուքյան գրառումները հենց դրա մասին են:
Արցախի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային վարակի տարածումը կանխելու և հիվանդների վաղ հայտնաբերման նպատակով կասկածելի անձանցից նմուշառումը իրականացվում է՝ հաշվի առնելով համաճարակաբանական վերհուշը (անամնեզ) և կլինիկակական ախտանշանները:
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 24-ին անց է կացրել ընդլայնված խորհրդակցություն` հանրապետության պետական մարմինների, շրջվարչակազմերի ղեկավարների եւ Ստեփանակերտի քաղաքապետի մասնակցությամբ:
Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ նոր տեսակի կորոնավիրուսի ներթափանցման ու տարածման վտանգով պայմանավորված վաղաժամ դադարեցնում է նախընտրական հանդիպումները:
Ադրբեջանական էլեկտրոնային լրատվամիջոցներում տարածված տեղեկատվությունը, թե իբր պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները «Գերանբոյի ուղղությամբ դիմել են սադրանքի և չեզոք գոտում թողել մեկ զինծառայողի», հերթական ապատեղեկատվություն է:
Կորոնավիրուսի կանխարգելման նպատակով Արցախի կառավարությունը ֆինանսական աջակցության համար հաշիվներ է տրամադրել:
Արցախի Հանրապետության պաշտպանության բանակում շարունակվում են նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխելու ուղղությամբ իրականացվող հակահամաճարակային միջոցառումները:
«Փաստ» թերթի տեղեկություններով, Արցախում կայանալիք ընտրություններին ընդառաջ, երկրի ողջ տարածքով նախապատրաստական մեծ աշխատանքներ եւ համապատասխան գործընթացներ են իրականացվում:
Արցախում օր-օրի իրավիճակը թեժանում է։ Եվ պատճառը ոչ թե երկրագունդը պատուհասած կորոնավիրուսն է, այլ մարտի 31-ին կայանալիք խորհրդարանական եւ նախագահական ընտրությունները։
Արցախում ընտրությունները հետաձգելու որևէ պատճառ չկա, իսկ եթե որոշ մարդիկ փորձում են նման պատճառներ որոնել, ապա պետք է ասեմ, որ դրանք սարքած պատճառներ են:
100 տարի առաջ՝ 1920 թ. մարտի 23-ին նորաստեղծ Ադրբեջանական Դեմոկրատական Հանրապետության իշխանություններն իրականացրեցին այդ ժամանակ Արցախի վարչական և մշակութային կենտրոն Շուշիի հայ բնակչության կոտորածը:
Արցախի ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության մեկնաբանությունը ԱՄՆ կողմից Արցախում «The HALO Trust»-ի նախագծերի ֆինանսավորումը դադարեցնելու մասին տեղեկատվության վերաբերյալ:
«Նոր ծրագրի հաստատման դեպքում ԱՄՆ-ը կսկսի աջակցել track2 կոչվածին, որից վերջին մեկ տարվա ընթացքում ավելի հաճախ է խոսվում»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց գերմանացի վերlուծաբան Սյուզան Ստյուարտը՝ անդրադառնալով տեղեկություններին, թե ԱՄՆ-ը կրճատում է ֆինանսավորումն Արցախին։
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ներգրավվել է որպես կամավոր կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում և Երևանի փողոցներում իրազեկման ակցիա է անցկացնում։
Ամուր առողջություն ունենալը բոլորիս համար խիստ կարևոր է: Անպայման իրացնենք մեր ընտրական իրավունքն ապահովված պայմաններում:
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ առայսօր Արցախի Հանրապետությունում կորոնավիրուսային վարակի (COVID-19) դեպք չի գրանցվել:
Մարտի 22-ին ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի ցուցումով ռազմաբժշկական ծառայության պետ, գնդապետ Հրաչ Եգորյանը ստուգայցեր է կատարել ՊԲ կենտրոնական ուղղությամբ տեղակայված մի շարք զորամասերում և հոսպիտալներում՝ ծանոթանալու բանակում նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխելու ուղղությամբ կազմակերպվելիք հակահամաճարակային գործընթացների ընթացքին:
Եթե վերջում լինի այն, ինչ չենք ուզում, և ԱՄՆ-ը չփոխի իր այդ կեցվածքը, ապա, այո՛, կարող ենք արձանագրել, որ հայ-ամերիկյան հարաբերություններում ինչ-որ բան այն չէ:
«Արցախին տրվող աջակցությունը կրճատելու ԱՄՆ Կառավարության որոշման հիմքում օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոններ են»,- այս մասին 168․am-ի հետ զրույցում ասաց քաղաքական վերլուծաբան Էդգար Էլբակյանը՝ անդրադառնալով տեղեկատվությանը, թե ԱՄՆ կառավարությունը որոշել է կրճատել Արցախում իրականացվող ականազերծման ծրագիրը։
Արցախի առողջապահության նախարարությունը Հայաստան-Արցախ անցակետերում ԱՀ մուտք գործող բոլոր անձանց շրջանում իրականացնում է ջերմաչափում։
Արցախի Հանրապետւթյան Ազգային ժողովի սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը՝ Արարատ Օհանջանյանի նախագահությամբ մարտի 21-ին «Կորոնավիրուսի ներթափանցման ու տարածման կանխարգելման աշխատանքների կազմակերպում» թեմայով հրավիրել է խորհրդարանական լսումներ:
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն մարտի 21-ին հանդիպում է ունեցել Արցախ ժամանած Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ:
Արցախի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գոտում մարտի 15-21-ը հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ավելի քան 250 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 1900 կրակոց:
Արցախի Հանրապետությունում նոր տիպի կորոնավիրուսային (COVID-19) վարակի տարածումը կանխելուն ուղղված միջոցառումների շրջանակներում, Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության հրահանգով, սննդամթերքի իրացմամբ զբաղվող պարենային խանութներում, արտադրամասերում և հանրային սննդի կետերում իրականացվում են հակավարակային, կանխարգելիչ, ախտահանման միջոցառումներ:
Չնայած վերջին ամիսներին հայկական լոբբիստական կազմակերպությունների և Կոնգրեսականների կողմից ձեռնարկված ակտիվ ջանքերին, չհաջողվեց Արցախի համար պահպանել ԱՄՆ կողմից տրամադրվող ուղիղ օգնությունը։
Ներկայումս Արցախում արտակարգ դրություն հայտարարելու անհրաժեշտություն չկա»,- այս մասին 168․am-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով հարցին, թե հնարավո՞ր է՝ կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շրջանակներում Արցախի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարվի։
Արցախի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել առ այն, որ պայմանավորված նոր տիպի կորոնավիրուսի վարակի տարածման պատճառով օտարերկրա պետություններում գործող սահմանափակումներով, ինչպես նաև Արցախի Հանրապետություն վարակի տարածումը կանխելու և հանրապետությունում համաճարակային վիճակը կայուն պահպանելու նպատակով իշխանությունների կողմից ձեռնարկվող միջոցառումներով՝ գործում են հետևյալ սահմանափակումները:
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը հորդորում է ստոմատոլոգիական ծառայություն իրականացնող բոլոր բժշկական հաստատություններին՝ հետաձգել պացիենտների բոլոր տեսակի պլանային այցերը` նախնական մեկ ամիս ժամկետով և սպասարկել միայն շտապ և անհետաձգելի բուժօգնություն պահանջող դեպքերը: