
«Բերձորից հարավ թշնամին չի կարողացել առաջ գալ. մեր ստորաբաժանումներին հաջողվել է բարելավում իրականացնել». Արծրուն Հովհաննիսյան

Այս պահին, երբ հայ զորականը պայքարում է մինչև վերջ, տեղին չեն որևէ տեսակի այլ դիտարկումները, տարհանման մասին մտքերն ու խոսակցությունները, ինչպես նաև նահանջի մասին:
Ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
«Ոչինչ, մենք դիմադրում ենք հերոսաբար: Եթե անգամ նահանջում ենք, պիտի պահենք մեր մարտունակությունը, զորքը պիտի պահի իր մարտունակությունը, որպեսզի իր դիմադրությամբ անգամ հաջորդիվ կարողանա հաղթանակներ կռել»,-ասաց նա:
ՊՆ ներկայացուցիչը տեղեկացրեց, որ օրվա ընթացքում մարտեր են եղել նաև այլ ուղղություններում: Մասնավորապես, Մարտունիի ուղղությամբ, թշնամին փորձել է զրահատեխնիկայի աջակցությամբ հարձակում իրականացնել, բայց կորցնելով մեկ-երկու զրահատեխնիկա, թողնելով մի քանի դիակ, հետ է շպրտվել ելման բնագծեր:
«Բերձորից հարավ մարտեր են ընթացել, թշնամին մի քանի անգամ փորձել է առաջ գալ, բայց չի կարողացել, կորուստներ է կրել: Մեր ստորաբաժանումներին նույնիսկ հաջողվել է բարելավում իրականացնել այդ ուղղությամբ: Այլ ուղղություններում ակտիվ մարտական գործողություններ չեն եղել, բայց ամբողջ օրը և’ դիրքերի, և’ բնակավայրերի ուղղությամբ հրետանային միջոցներ են կիրառվել, ընթացել են հրետակոծություններ»,-շեշտեց Հովհաննիսյանը: