Բաժիններ՝

«Հակառակորդը նոր ուժեր և միջոցներ ներգրավելով շարունակում է Շուշիի գրավման ցանկությունն իրագործելու պլանները». Արծրուն Հովհաննիսյան

Ռազմակաճակատի տարբեր հատվածներում ընթանում են մարտեր, որոնք չեն դադարում գիշեր թե ցերեկ: Մասնավորապես, Շուշիի հարակից տարածքներում, բուն քաղաքի մոտակայքում, ճանապարհների ուղղությամբ թշնամուն հաջողվել է մոտենալ:
Ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Երեկ նշեցի, որ մենք պաշտպանեցինք Շուշին, բայց ինչպես երևում է` հակառակորդը նոր ուժեր և միջոցներ ներգրավելով շարունակում է Շուշիի գրավման իր ցանկությունն իրագործելու պլանները: Այս պահին մեր զորքը համառորեն դիմադրում է` թևերին, թիկունքին, կապուղիներին հասցնելով զգալի կորուստներ, բայց մարտերը համառ են և շարունակական: Ծանր մարտեր են ընթանում, որ Շուշին դիմակայի, մնա կանգնուն»,–ասաց նա` հավելելով, որ մարտեր են ընթանում Շուշիին մոտեցող ուղղություններում` Քարին տակ, Լիսագոր և այլ հատվածներում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30