Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարը ՄԱԿ-ի խորհրդում խոսել է Արցախի վրա ադրբեջանաթուրքական հարձակումների մասին

Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարար Ժան Ասելբորնը մտահոգված է Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական ու թուրքական զինված ուժերի կողմից իրականացված ռազմական ագրեսիայի հետևանքով մարդու իրավունքների ոտնահարումների դեպքերի առնչությամբ: Այս մասին նախարարը նշել է ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 46-րդ նստաշրջանի ժամանակ:

«Մարդու իրավունքների հետ կապված իրադրությունը մշտապես վատթարանում է հակամարտությունների ժամանակ: Մենք դրա ականատեսը եղանք Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարությամբ իրականացված հարձակման ժամանակ, որի հետևանքով Լեռնային Ղարաբաղն ավերվեց»,- հայտարարել է նա:

Ժան Ասելբորնն անդրադարձել է նաև աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում և Թուրքիայում մարդու իրավունքների կոպտագույն ոտնահարումների փաստին՝ ասելով. «Ժողովրդավարության ոգին ապրում է երկխոսության և գաղափարների քննարկման մեջ: Երբ խոսում է մեկ ձայն, սովորաբար դա լինում է ամենաուժեղի, բռնաճնշումների ձայնը»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728