Բաժիններ՝

Արայիկ Հարությունյանը հրամանագիր է ստորագրել

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 25-ին, օրենքի պահանջով, ստորագրել է հրամանագիր Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմը սահմանելու մասին:

Համաձայն հրամանագրի՝ ԱՀ Նախագահի կողմից ԱՀ ԿԸՀ-ում ներկայացուցիչներ են նշանակվել Արայիկ Լյովայի Լազարյանը, Տիրան Վահրամի Աթանեսյանը և Սիրան Հայկի Ավետիսյանը: «Ազատ հայրենիք – Քաղաքացիական միացյալ դաշինք» կուսակցությունների դաշինքի կողմից ներկայացուցիչ է նշանակվել Անուշ Զարմիկի Շահրամանյանը, «Միասնական հայրենիք» կուսակցությունից՝ Իննա Արթուրի Աբգարյանը, «Արդարություն» կուսակցությունից՝ Միքայել Սիմոնի Սողոմոնյանը, «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունից՝ Համեստ Էդուարդի Սուլեյմանյանը, «Արցախի ժողովրդավարական կուսակցության» ԱԺ խմբակցությունից՝ Եղիշե Զավենի Առուշանյանը:

Ըստ օրենսդրական կարգավորման՝ կենտրոնական ընտրական հանձնաժողովի առաջին նիստը կայանում է հրամանագրի հրապարակմանը հաջորդող օրը, ժամը՝ 12:00-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728