
ՌԴ ԱԻՆ հումանիտար օգնության հերթական ավտոշարասյունն ուղևորվել է Լեռնային Ղարաբաղ

Երևանից Լեռնային Ղարաբաղ է ուղևորվել Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության հումանիտար օգնության հերթական ավտոշարասյունը:
Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին: «Տեղի իշխանությունների դիմումներին համապատասխան՝ Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության օպերատիվ խումբը կազմել է բնակելի շենքերի և սոցիալական նշանակության օբյեկտների վերականգման համար անհրաժեշտ շինանյութերի առաջնահերթ ցուցակ: Բեռը ներառում է ավելի քան 50 տոննա շինանյութ՝ թիթեղ, սալիկներ,փայտանյութ»,- հումանիտար բեռի փոխադրումից առաջ լրագրողներին հայտնել է ՌԴ ԱԻՆ ներկայացուցիչ Եվգենի Գորելովը:
Նրա խոսքով՝ հումանիտար ավտոշարասյունը բաղկացած է 6 բեռնատարներից: