Բաժիններ՝

Արցախի Ազգային ժողովի խմբակցությունները հանդիպել են Արցախի ՄԻՊ թեկնածուի հետ

Արցախի ԱԺ «Հայ հեղափոխական դաշնակցություն», «Ազատ հայրենիք- ՔՄԴ», «Միասնական հայրենիք» խմբակցությունները մարտի 24-ին հանդիպել են ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու Գեղամ Ստեփանյանի հետ:

Խոսելով ՄԻՊ պաշտոնում ընտրվելու դեպքում իր անելիքների մասին՝ Գեղամ Ստեփանյանը առանձնացրել է աշխատանքի հիմնական ուղղությունները: Անդրադարձ է կատարվել հետպատերազմյան իրողություններում Արցախի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի գործառույթներին, մասնավորապես, ռազմական հանցագործությունների վերհանման ուղղությամբ փաստահավաք գործունեությանը:

Պատասխանելով պատգամավորների հարցերին՝ ՄԻՊ թեկնածուն անդրադարձել է գրասենյակի աշխատանքների բարելավման, ՀՀ ՄԻՊ-ի և Մարդու իրավունքների եվրապական դատարանի հետ համագործակցության և համատեղ ծրագրերին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031