Ստեփանակերտում կառուցվող շենքում բնակարան կստանան նաև Շուշիից և Հադրութից տեղահանված ընտանիքները

Ստեփանակերտի Թումանյան փողոցում կառուցվող 108 բնակարանից բաղկացած շենքը նախատեսվում է շահագործման հանձնել ամենաուշն այս տարվա սեպտեմբերին: Այս մասին տեղեկացնում են Արցախի քաղաքաշինության նախարարությունից՝ հավելելով,որ ներկայումս իրականացվում են ներքին և արտաքին հարդարման, զուգահեռ՝ նաև ջեռուցման, ջրամատակարարման, էլեկտրամոնտաժման շինաշխատանքները:

Պատերազմի հետևանքով Շուշի, Հադրութ քաղաքներից տեղահանվածների, ինչպես նաև զոհված ազատամարտիկների ընտանիքների համար նախատեսված բազմաբնակարան շենքի բնակարաններից 90-ը ՝ երկսենյականոց է, իսկ 18-ը՝ երեք սենյականոց:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031