Բաժիններ՝

ԱՀ Նախագահ Արայիկ Հարությունյանը հրամանագիր է ստորագրել

ԱՀ Նախագահ Արայիկ Հարությունյանը հրամանագիր է ստորագրել ներքին գործերի նախարարի առաջին տեղակալ նշանակելու մասին:

 

Ըստ հրամանագրի՝ ՆԳ նախարարի առաջին տեղակալ է նշանակվել գնդապետ Սամվել Պետրոսյանը:
ՆԳ նախարար Կարեն Սարգսյանն այսօր համակարգի ծառայողներին է ներկայացրել Սամվել Պետրոսյանին, շնորհավորել, միաժամանակ համոզմունք հայտնել, որ նա իր մասնագիտական կարողություններն ու ծառայողական երկարամյա փորձը այսուհետ ևս կծառայեցնի համակարգի գործունեության արդյունավետությանը:

Նշենք, որ Ս.Պետրոսյանը 1986 թվականի հոկտեմբերից ծառայում է ներքին գործերի համակարգում: Ծառայության 6 տարին անցել է արտակարգ իրավիճակների պետական ծառայությունում:

 ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանություն

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930