«Մենք ասում ենք՝ ԼՂԻՄ-ի սահմաններում, նաև Բերձորի միջանցքով, հնարավոր է ապահովել ինքնորոշման իրավունքը». Գագիկ Մինասյան
ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Մինասյանի խոսքով՝ երբ օրվա իշխանությունը եկավ կառավարման, նրանք ոչ միայն քանդեցին այն ամենը, ինչ նախկինները կառուցել էին, այլև Արցախի վերաբերյալ ոչ մի անգամ չէին օգտագործում ինքնորոշում բառը։
«Այս դավաճանը, որն ասում էր, թե Ալիևի հետ պետք է խորհրդակցի, հասկանա, թե բանակցային գործընթացն ինչ փուլում է և ինչպես պետք է զարգանա, իսկապես երևի անում էր։ Ալիևն էլ երևի դաս էր տալիս, ասում էր՝ տղա ջան, սիրելի աշակերտ, այլևս այդ ինքնորոշում բառը մի օգտագործի։ Այդ դավաճանն ասում էր, երբ իշխանության է եկել, իրեն Արցախի հարցի կարգավորման մեկ տարբերակ են առաջարկել, ըստ որի, Արցախի 7 շրջաններ պետք է տար Ադրբեջանին, Արցախից ևս ինչ-որ հատվածներ, բայց դրա դիմաց որևէ բան չպետք է ստանար։ ԵԱՀԿ Մինսկի խմբի Ռուսաստանի համանախագահող Իգոր Պոպովը հարցազրույց տվեց և հստակ ասաց, թե ինչպիսի փաթեթային լուծում էին առաջարկում, որը բաղկացած էր երկու փուլից։ Առաջին փուլի ընթացքում Արցախը պետք է ստանար միջանկյալ կարգավիճակ, որն էապես բարձր է այն կարգավիճակից, որն այսօր ունի, պետք է ունենար անվտանգության ներքին միջոցներ, ներքին զորքեր։ Արցախի սահմանները պետք է ճանաչվեին միջազգային հանրության և Ադրբեջանի կողմից։ Արցախի միջանկյալ կարգավիճակի դիմաց մենք պետք է հանձնեինք 5 շրջանները։ Մյուս 2 շրջանները, որոնցով Արցախը պետք է կապվեր Հայաստանի հետ՝ Քարվաճառի և Բերձորի շրջաններով, մինչև Արցախի հարցը վերջնական կկարգավորվեր»,- մամուլի ասուլիսի ժամանակ Ասաց Գագիկ Մինասյանը։
Նա նաև հիշեցրեց, որ Արցախի պատերազմից հետո Ալիևը հայտարարել էր, որ իրեն այնպիսի լուծում էին առաջարկում, որ Քարվաճառն ու Բերձորը հավերժ մնալու էին Հայաստանի կազմում։
«Մենք այսօր ասում ենք՝ ԼՂԻՄ-ի սահմաններում, նաև Բերձորի միջանցքով, հնարավոր է ապահովել ինքնորոշման իրավունքը։ Այդ դավաճան իշխանության քայլերից հետո մենք մեծագույն ջանքեր պետք է գործադրենք, որպեսզի ազատագրենք Հադրութը, Շուշին։ Այս մարդը Շուշիին ասում է դժգույն ու դժբախտ, իր հոգին է դժգույն ու դաժան, որովհետև դժգույն ու դաժան օրեր պարգևեց հազարավոր ընտանիքների»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում