
Պայթուն՝ գազի արտահոսքի պատճառով

Մարտունի քաղաքի Վ. Խաչատրյան փողոցի բնակելի տներից մեկում գազը պայթել է և կա մարմնական վնասվածք ստացած անձ:
Դեպքի վայր մեկնած հետաքննիչը պարզել է, որ նույն օրը ժամը 09:15-ի սահմաններում, նախնական տվյալներով, սենյակի գազոջախի գազի արտահոսքից պայթուն է առաջացել, ինչի հետևանքով Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Վ. Ա.-ն (ծնված 1992թ.) մարմնի 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներով և 2-րդ, 3-րդ աստիճանի այրվածքային շոկով տեղափոխվել է շրջանային բուժմիավորում, որտեղից էլ տեղափոխվել է «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ:
Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը:
ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանություն