«Այժմ կապի խնդիր ունեմ, չեմ կարող ձեզ ռեալ տեղեկատվություն տալ». Արցախի նախագահի խոսնակը՝ զոհ ունենալու լուրերի մասին

Համացանցում լուրեր են շրջանառվում, որ Արցախում թշնամու արձակած կրակից զոհ կա։ Մասնավորապես՝ լրագրող Նարինե Կիրակոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ Լիսագորի հատվածում թշնամին կրակ է բացել մեքենաների ուղղությամբ։

Լուրը նախ փորձեցինք ճշտել Արցախի Պաշտպանության բանակից, սակայն մեր բոլոր զանգերը մնացին անպատասխան։

168.amը կապ հաստատեց Արցախի Հանրապաետության նախագահի խոսնակ Լուսինե Ավանեսյանի հետ, վերջինս հորդորեց դիմել Պաշտպանության բանակին։

«Որպեսզի կոնկրետ տեղեկատվություն տան, դիմեք ՊԲ-ին։ Ես այժմ կապի խնդիր ունեմ, ու չեմ կարող ձեզ ռեալ տեղեկատվություն տալ։ Երբ կապի հնարավորություն ունենամ և որևէ բան կարողանամ ճշտել, առաջիկա ժամերի ընթացքում կտեղեկացնեմ»,- ասաց Լուսինե Ավանեսյանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930