Բաժիններ՝

«Բարեբախտաբար, զոհ ունենալու վերաբերյալ տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում». Արցախի նախագահի խոսնակ

Արդեն գրել ենք, որ համացանցում լուրեր են շրջանառվում, որ Արցախում թշնամու արձակած կրակից զոհ կա։ Մասնավորապես՝ լրագրող Նարինե Կիրակոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ Լիսագորի հատվածում թշնամին կրակ է բացել մեքենաների ուղղությամբ։

Քանի որ մեր զանգերին Արցախի Պաշտպանության բանակից չպատասխանեցին, կապ հաստատեցինք Արցախի նախագահի խոսնակ Լուսինե Ավանեսյանի հետ, վերջինս ասաց, որ կապի խնդիր ունի, երբ խնդիրը լուծվի, կփորձի տեղեկատվությունը կճշտել։

Որոշ ժամանակ անց Լուսինե Ավանեսյանը 168.am-ին տեղեկացրեց. «Բարեբախտաբար զոհ ունենալու վերաբերյալ տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում, կխնդրեի մեր հանրությանը ապատեղեկատվություն պարունակող գրառումներից ձեռնպահ մնալ»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930