44-օրյա պատերազմից հետո մենք կանգնել ենք ծանր մարտահրավերների առջև՝ իրենց հետևանքներով։ Դա առհասարակ հայկականության դեֆորմացիան է՝ որպես ինքնության կորուստ։ Այս գործընթացում միակ գործուն կառույցը, որը փաստացի կանգնած է ինքնության պաշտպանության ակունքներում, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին է։ Այն, մեծ հաշվով, խոչընդոտում է Հայաստանի դեմ ուղղված տարածաշրջանային զարգացումներին ու գործընթացներին, որոնք հիմնականում առաջ են մղվում թուրք-ադրբեջանական դաշինքի կողմից։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, արևելագետ Գոռ Գևորգյանը:
Հետպատերազմյան հինգ տարվա ընթացքում մի շարք խայտառակությունների ականատես եղանք։
168.am-ը գրել է, որ Բաքվում Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարության դեմ շինծու մեղադրանքներով հունիսին 5-ին տեղի ունեցած «դատական» նիստի ժամանակ հիմնական հարցաքննվողը եղել է Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը, իսկ հարցերը վերաբերել են արցախյան զորահանդեսներին և 2016 թվականի Ապրիլյան պատերազմին:
«ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ» հաղորդաշարի հյուրն է ԵՊՀ դասախոս, փիլիսոփա, կրոնագետ Վարդան Խաչատրյանը։
Էդգար Ղազարյանն ու Դավիթ Սարգսյանը «Երկու ճակատ» պոդկաստի հերթական թողարկմանն անդրադառնում են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու նվիրապետությունը տապալելու՝ վարչախմբի հակասահմանադրական փորձերին, սադրիչների խմբեր հավաքագրելու մասին Փաշինյանի գրառումներին, նաև՝ ի պաշտպանություն Մայր Աթոռի և Վեհափառ Հայրապետի՝ հազարավոր քաղաքացիների ինքնաբուխ հավաքին, և Սուրբ Էջմիածինն ամեն գնով պաշտպանելու վճռականությանն ու պատրաստակամությանը։
«Բանակցություններ էին տարվում, բայց դրանք չէին տալիս այն արդյունքը, որն ուզում էր Իսրայելը։ Նման հարձակմամբ Իսրայելի ղեկավարությունը ցույց տվեց, որ շատ խորը հետախուզական աշխատանքով նախաատրաստված օպերացիայով կարող է փորձել Իրանին պարտադրել հրաժարվել միջուկային հզորություններից»,- ասաց Արթուր Մարտիրոսյանը։
Իսրայելը լուսադեմին ավիահարվածներ է հասցրել Իրանի տարածքին: Թիրախում են հայտնվել Թեհրանը, Թավրիզը և այլ քաղաքներ: Ըստ լուրերի` սպանվել են բարձրաստիճան իրանցի զինվորականներ, ինչպես նաև միջուկային հարցերով զբաղվող ֆիզիկոսներ: Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին երկրի քաղաքացիներին ուղղված իր ուղերձում Իսրայելի կողմից Իրանի վրա հարվածները հանցագործություն է անվանել՝ ասելով, որ Իսրայելը կբախվի «դառը և սարսափելի ճակատագրի»։ ԱՄՆ-ը շտապեց հայտարարել, որ Իսրայելը միակողմանի գործողություններ է սկսել, և, որ ԱՄՆ-ը ներգրավված չէ Իրանի դեմ հարվածներին։
2020 թվականի 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի զեկույցը, ինչպես հայտարարվել է, դեռ 2025 թվականի սեպտեմբերի 27-ին հաջորդող ԱԺ լիագումար նիստի առաջին կամ երկրորդ օրն է ներկայացվելու՝ փակ ռեժիմով:
Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր Արամայիս Աղաբեկյանն այսօր դիմում մուտք արեց ԱԺ՝ առաջարկելով արցախյան բոլոր պատերազմներում կռված անձանց վետերանի կարգավիճակ տալ, ինչը ենթադրում է այդ անձանց տալ կրթական, սոցիալական, առողջապահական և այլ երաշխիքների տրամադրում։
Արցախցի հասարակական-քաղաքական գործիչ, «Վերածնվող Արցախ» հ/կ նախագահ Անաստաս Իսրայելյանը դադարեցրել է իր անդամակցությունն «Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդ»-ին:
Հաջողության հասնելու դեպքում Փաշինյանը պատմության մեջ կարող է մնալ տիեզերական աննախադեպությամբ․ նա կդառնա միակը, որի ղեկավարությամբ առաջինը քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունած պետությունը դե ֆակտո հրաժարվել է քրիստոնեությունից։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքագիտության դոկտոր, ԱՄՆ Լիհայի համալսարանի պրոֆեսոր Արման Գրիգորյանն է։
Ուրախ եմ տեղեկացնել, որ օրեր առաջ կայացել է Արցախ Միության անդամների ժողովը, որի ընթացքում, ի թիվս այլ որոշումների, նաև ընտրել ենք 11 անդամից բաղկացած Գործադիր խորհուրդ:
Դիրիժոր Վահե Բեգոյանն այն կարծիքին է, որ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական եկեղեցու և Վեհափառ Հայրապետի թիրախավորումը հավանաբար դրսից տրված պատվեր է, որովհետև Հայ Առաքելական եկեղեցին ազգը խմորող միակ կառույցն է. ՀՀ մեջ լինելով՝ Ամենայն Հայոց կաթողիկոսը ներկայացնում է ամբողջ ազգը:
Հունիսի 11-ին Վերաքննիչ դատարանում Ցորի զորամասի գործով վերաքննիչ բողոքների քննության ժամանակ ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը, ըստ էության, նախագահող դատավոր Մխիթար Պապոյանի խոսքերից «ազդված»՝ որոշել է դատարանին բացատրել ՊԲ կառավարման նրբություններն ու դրվածքը:
Վերջին մի քանի շաբաթների ընթացքում իրանական կողմն ակտիվորեն անդրադառնում է Իրանի դերին ռեգիոնալ կապուղիների ապաշրջափակման գործընթացում։
Այս համատեքստում պատահական չէ համընկնումը՝ օդանավակայանների շինարարության ավարտը և Իսրայելի ու Իրանի միջև հակամարտության սրումը։
«Փաստ» օրաթերթը գրում է. «svpressa.ru-ն «Պաշտոնականացվում է կապիտուլյացիան. փորձագետը՝ Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի հեռանկարների մասին» վերնագրով հոդվածում գրում է, որ Երևանը և Բաքուն շուտով կստորագրեն խաղաղության պայմանագիր և կհաստատեն դիվանագիտական հարաբերություններ, վերջերս հայտարարել էր ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը: Նրա խոսքով, համաձայնություն կա, տեքստը պատրաստ է, «մնում է միայն պայմանագիրը ստորագրել»:
Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը, ամփոփելով մայիսի սկզբից ի վեր տեղի ունեցած աշխատանքներն ու զարգացումները, հայտարարում է՝
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ԵՊՀ Կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Աթանեսյանն է։
«Փաշինյանի ուղեղի ծալքերում պետականություն հասկացություն գոյություն չունի։ Սպասվող զարգացուներում կարող է հիմա էլ եկեղեցուն մեղավոր կարգել, ինչպես ավելի վաղ արեց բանակի հետ։ Գիտե՛ք, ամոթ է նրա համար դիվանագիտություն բառն օգտագործել։ Անգրագետ է, թույլ և անզուսպ։ Նա իր քանդարարություններով շարունակում է ավերել երկիրն այն դեպքում, երբ կանգնած ենք պատմական մարտահրավերների առաջ»,- ասաց ՀԱԿ փոխնախագահը՝ որպես ստեղծված իրավիճակից դուրս գալու ելք՝ քաղաքական միավորներին առաջարկելով միավորվել ոչ թե անձի, այլ Հայաստանը փաշինյանական իշխանությունից ազատելու գաղափարի շուրջ։
Սա ըստ էության քաղաքականապես անգրագետ արձանագրում է կամ պարզապես մանիպուլյացիա: Ամբողջ հարցն այն է, որ ոչ միայն Ռուսաստանը, այլ նաև Ֆրանսիան, ԱՄՆ, Իրանը, բոլոր երկրները Արցախը բնականաբար չեն ճանաչում Ադրբեջանից դուրս, քանի դեռ կա հակամարտություն և դրա խաղաղ կարգավորման գործընթաց՝ միջազգային մանդատի ներքո:
2018-ից սկսած՝ ամեն առիթով Փաշինյանը մեղքը բարդել է ուրիշների վրա, միայն թե ինքը մեղավոր չլինի։
Զախարովային զայրացրեց Լեռնային Ղարաբաղում հուշարձանների ոչնչացման մասին հարցը
168.am-ն արդեն ներկայացրել է այսօր Վերաքննիչ դատարանում հրավիրված Ցորի զորամասի գործով դատական նիստի ժամանակ պաշտպանական կողմի վերաքննիչ բողոքը և ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի փաստաբան Աշոտ Ապրեսյանի ու նախագահող դատավոր Մխիթար Պապոյանի հարցուպատասխանը:
«Արցախի երիտասարդական թև» ՀԿ նախագահ Նժդեհ Իսկանդարյանը, ով նաև Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ է, նշանակվել է Արցախի պետնախարար։ Տեղեկությունը ասուլիսին հաստատեց Իսկանդարյանը։
Մեր բողոքի ակցիաները շարունակվելու են. Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդ
Վերաքննիչ դատարանում շարունակվում է Ջալալ Հարությունյանի կամ Ցորի զորամասի գործով դատական նիստը, որին ներկա է ՊԲ նախկին հրամանատարը:
ՈՒՂԻՂ. Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի մամուլի ասուլիսը
168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի հյուրը հանրային-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանն է։