ԱԺ պատգամավորները Կիպրոսում կմասնակցեն ԵԱՀԿ ԽՎ երիտասարդ պատգամավորների խմբի հանդիպմանը

Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովում (ԵԱՀԿ ԽՎ) Հայաստանի ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, պատվիրակության անդամներ, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Մարիա Կարապետյանն ու Լիլիթ Մինասյանը կգործուղվեն Այիա Նապա (Կիպրոսի Հանրապետություն): Այս մասին տեղեկանում ենք ԱԺ նախագահի կարգադրությունից:

Պատգամավորները Կիպրոս կգործուղվեն սեպտեմբերի 16-19-ը՝ մասնակցելու ԵԱՀԿ ԽՎ երիտասարդ պատգամավորների խմբի հանդիպման աշխատանքներին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031