ԿԽՄԿ․ Ադրբեջանում ղարաբաղյան պատերազմի ժամանակ անհայտ կորածների ընտանիքների անդամներից մոտ 800 նմուշ է վերցվել

Մարդկային աճյունների նույնականացման գործընթացի հետագա պարզեցման համար 793 կենսաբանական նմուշ է վերցվել 1990թ. հակամարտության արդյունքում անհայտ կորած 316 անձանց ընտանիքների անդամներից, ասվում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) զեկույցում՝ 2021 թվականին Բաքվի եւ բարդինյան գրասենյակների գործունեության հիմնական ուղղությունների մասին, հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Զեկույցի տվյալների համաձայն՝ ԿԽՄԿ-ի մասնակցությամբ որպես չեզոք միջնորդ իրականացվել է 346 գործողություն՝ մարտական գործողություններ իրականացնող տարածքներում մարդկային աճյունների որոնման եւ առգրավման ուղղությամբ։ Նշվում է, որ 347 անհայտ կորածների ընտանիքների անդամներին ցուցաբերվել է հոգեսոցիալական աջակցություն։

 

Տեսանյութեր

Լրահոս