 
                        Արցախի Հանրապետության խորհրդարանն արտահերթ նիստ կգումարի
 
                                    Արցախի Հանրապետության Ազգային ժողովը փետրվարի 18-ին կգումարի արտահերթ նիստ։ Այս մասին տեղեկացնում են Արցախի ԱԺ-ից։
«Արցախի Հանրապետության Սահմանադրության 114-րդ հոդվածի 2-րդ մասի և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ 2022 թվականի փետրվարի 18-ին՝ ժամը 11:00-ին, կգումարվի Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստ՝ նախաձեռնողների սահմանած հետևյալ օրակարգով.
1․ «Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքների մասին», «Քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» (օրենքների նախագծերի փաթեթ):
2․ Արցախի վերածննդի օրվա կապակցությամբ Ազգային ժողովի հայտարարություն»,- ասվում է հաղորդագրության մեջ:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        