
Ադրբեջանում հայատյացությունը պետական գաղափարախոսություն է.Դավիթ Բաբայան

Մեր տարածաշրջանը գտվում է աշխարհաքաղաքական թատերաբեմում և տարբեր գերտերությունների շահերի բախման կիզակետում, մենք պարտավոր ենք ունենալ իրական պատկերացում այս ամենի մասին: «Ադրբեջանական հայատյացությունը որպես հայկականության սպառնալիք» թեմայով քննարկման ժամանակ, ըստ «Փաստինֆոյի»՝ հայտարարեց Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը:
Արցախի ԱԳ նախարարը շեշտեց, որ Ադրբեջանում հայատյացությունը պետական գաղափարախոսություն է, ինչի մասին չպետք է մոռանալ.
«Ադրբեջանում հայատյացությունը կրում է օբյեկտիվ բնույթ: Խնդիրը ժողովրդի մեջ չէ, հայոց քաղաքակրթությունը չպետք է հիմնվի ատելության վրա: Ատելությունը թույլ չի տալիս օբյկետիվորեն գհանատել իրավիճակը, որովհետև չեն լինում լավ և ազգեր, լինում են վատ և լավ պետություններ, մենք պետք է տարանջատենք նացիոնալիզմը և հայրենասիրությունը»,-ասաց Դավիթ Բաբայանը:
Ըստ Արցախի ԱԳ նախարարի՝ այն, որ Ադրբեջանում պետական մակարդակով տարվում է հայատյաց քաղաքականություն, դա գալիս է նրանից, որ այդ ժողովուրդը դեռևս կազմավորման գործընթացում է գտնվում.
«Ադրբեջանական ժողովրդի ձևավորման գործընթացը դեռ չի ավարտվել, սա է իրականությունը»,- ասաց նա: