
Արցախի ԱԺ-ում ԱՀ բռնազավթված տարածքների մասին օրինագծի քննարկումն ուղիղ եթեր չհեռարձակվեց

Արցախի Ազգային ժողովի այսօրվա՝ փետրվարի 18-ի արտահերթ նիստում, որտեղ երկրորդ ընթերցմամբ քննարկվում էր «Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքների մասին» օրենքի նախագիծը, ուղիղ եթեր չհեռարձակվեց:
ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը նշեց, որ բոլոր 5 խմբակցություններն այս հարցում ունեն կոնսենսուս: Նրա խոսքով, եթե 5 խմբակցություններից որեւէ մեկը դեմ լիներ, ապա ուղիղ հեռարձակումը ապահովվելու էր:
Դրանից հետո ուղիղ եթերն անջատվեց եւ միացավ միայն օրակարգի երկրորդ հարցի քննարկման ժամանակ։ Իսկ երկրորդ հարցը ԱԺ խմբակցությունների նախաձեռնությամբ ԱԺ հայտարարությունն էր՝ Արցախի վերածննդի օրվա կապակցոթյամբ։