
Արթուր Թովմասյանն այցելել է Հայաստանում Արցախի կառավարության օպերատիվ շտաբ

Հայաստանում Արցախի Հանրապետության կառավարության Օպերատիվ շտաբ է այցելել Արցախի ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը։
Օպերատիվ շտաբի պետ Միքայել Վիրաբյանը խորհրդարանի ղեկավարին է ներկայացրել վերջին օրերին Օպերատիվ շտաբում տեղի ունեցած հանդիպումների և քննարկումների մասին ընդարձակ տեղեկատվություն։
Արթուր Թովմասյանն առաջարկել է օպերատիվ շտաբի քննարկում-աշխատանքներին մասնակից դարձնել Արցախի խորհրդարանի՝ տեղահանված շրջանները ներկայացնող պատգամավորներ Արշակ Գրիգորյանին ու Վիգեն Հարությունյանին, ովքեր մեծամասամբ լինում են Երևանում։ Այս առումով ավելի կապահովվի Արցախի խորհրդարանի և Օպերատիվ շտաբի մշտական կապը։
Նշվում է, որ հանդիպմանը ներկա էր Օպերատիվ շտաբի պետի տեղակալ Կամո Պետրոսյանը։