Բաժիններ՝

Մարտակերտում վթարվել է ջրամատակարարման խողովակը. քաղաքում խաթարվել է կանոնավոր ջրամատակարարումը

Հունիսի 11-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում Մարտակերտում վթարվել է ջրամատակարարման ներքին ցանցի 225 մմ խողովակը, որի հետևանքով քաղաքում խաթարվել է կանոնավոր ջրամատակարարումը: Տեղեկացնում է «Ջրամատակարարում» ՓԲԸ-ն։

Ստեղծված իրավիճակում «Ջրամատակարարում» ընկերության մասնագետներն անհրաժեշտ գործիքակազմով մեկնել են դեպքի վայր և անցել վթարավերականգնողական աշխատանքներին:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը և հավաստիացնում, որ գործադրվում են բոլոր ջանքերը՝ Մարտակերտում ջրամատակարարումը վերականգնելու ուղղությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930