Արցախի պաշտպանության բանակը հերքում է ադրբեջանական լրատվամիջոցներով տարածվող տեղեկությունները, որոնց համաձայն` ՊԲ-ի ստորաբաժանումները իբր կրակ են բացել ադրբեջանական Ղափանլու բնակավայրի ուղղությամբ։
Պատվաստումների վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար կարող եք աշխատանքային ժամերին՝9։00-17։00 զանգահարել 047-94-32-27 հեռախոսահամարին:
Բաքվի նպատակն է իրականացնել մշակութային ցեղասպանություն, և դրա համար նա պետք է դատապարտվի»։
«Ադրբեջանի սադրանքների առումով իրավիճակն Արցախում նույնն է, որևէ բան չի փոխվել: Չեմ կարծում, որ որևէ զսպող բան կա այսօր, որ Ադրբեջանը նման սադրանքների չգնա: Ժամանակ առ ժամանակ էլի կրակոցներ են, իրենք իրենց քոչվոր ցեղին հարիր տեսակը չեն փոխել և նույնկերպ իրենց պահում են: Մենք ոչ թե հարմարվում ենք, այլ փորձում ենք ամեն անգամ ելքեր գտնել, որ իրավիճակը քիչ թե շատ շտկվի: Արցախում ոչ թե խաղաղություն է հաստատված, այլ ժամանակավոր լռություն, որը ժամանակ առ ժամանակ խախտվում է»։
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը փետրվարի 3-ին լրագրողների հետ կարճատև զրույցում ասել է, որ դելիմիտացիայի վերաբերյալ Հայաստանի կողմից Բաքվին փոխանցված առաջարկները ստացել են բացասական արձագանք։
«Փաստ» օրաթերթը գրում է․ «Արցախի Հանրապետության խորհրդարանի նախագահի և բոլոր 5 խմբակցությունների ղեկավարների նախաձեռնությամբ «ԱՀ բռնազավթված տարածքների իրավական ռեժիմի մասին» օրենքի նախագիծ է դրվել շրջանառության մեջ: ԱՀ ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանի հետ զրույցում խոսել ենք նախագծի մասին, անդրադարձել նաև Արցախում առկա ներքաղաքական տրամադրություններին:
Արցախի ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության հերթապահ մասում գիշերը ժամը 04:45-ի սահմաններում հաղորդում է ստացվել, որ Ալ.Մանուկյան փողոցում լսվել են ինքնաձիգից արձակված կրակոցի ձայներ:
Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը ցավակցել է ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանի մահվան կապակցությամբ․ «Արցախում խորը վշտով տեղեկացանք ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանի մահվան մասին:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքագետ Էդգար Էլբակյանն է:
Արցախյան ներքաղաքական կյանքում փոփոխությունների նկատմամբ, մեղմ ասած, անտարբեր չէ նաև Արցախի ՊՆ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը, որն իր քաղաքական կոնսուլտացիաները վաղուց է սկսել, քանի որ կարծում է, որ հատկապես արցախյան վերջին պատերազմից հետո սահմանադրական բարեփոխումներն այլընտրանք չունեն։
Բռնազավթված տարածքներում Արցախի Հանրապետության օրենսդրության խախտմամբ իրականացված տնտեսական ցանկացած գործունեության արդյունքում ստացված եկամուտները, գույքը և միջոցները, ինչպես նաև շինարարության արդյունքում կառուցված շինությունները հանդիսանում են անօրինական ճանապարհով ստացված և առաջացնում են Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հետևանքներ:
Նախագծի ընդունմամբ Ազգային ժողովի կողմից ընդունված Արցախի Հանրապետության Սահմանադրության մեջ փոփոխությունները հրապարակվելու է Ազգային ժողովի կողմից։
Այսօր առավոտյան տասնյակ տեղահանված արցախցիներ բողոքի ակցիա էին իրականացնում Հայաստանում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության շենքի դիմաց՝ դժգոհելով իշխանությունների անտարբեր վերաբերմունքից։
Արցախից տեղահանված մի խումբ քաղաքացիներ այսօր առավոտյան բողոքի ակցիա իրականացրեցին Հայաստանում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության շենքի մոտ։
Հայաստանի և Արցախի իշխանությունները մեզ ամենամինիմալ աջակցությունից էլ են զրկել․ տեղահանված արցախցի:
Արման Թաթոյանը հակադարձում է Ադրբեջանի հոգևոր առաջնորդի հայտարարություններին:
Արցախից տեղահանվածների բողոքի ակցիան՝ ՀՀ-ում Արցախի մշտական ներկայացուցչության շենքի մոտ․ ՈւՂԻՂ:
Հայտնաբերված պայթյունավտանգ առարկաները վնասազերծել են անվտանգության բոլոր անհրաժեշտ միջոցների պահպանմամբ:
Դեկտեմբերի վերջին Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում մեկ տարի Շուշիի գորգերի թանգարանից մի կերպ փրկված և ցուցադրվող գորգերի հավաքածուն հանվել է, տեղափոխվել մեկ այլ սրահ, որտեղ կպահվեն ամենաշատը մեկ ամիս՝ առանց ցուցադրության:
Արցախի քննչական կոմիտեն հայտնում է, որ Թաղավարդ գյուղի ուղղությամբ ադրբեջանցիների արձակած կրակոցների հետևանքով վնասվել էին բնակիչների առանձնատներն ու ավտոմեքենաները, ինչպես նաև՝ բնակիչներից մեկի խոշոր եղջերավոր անասունը։
Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները փրկարարական մեկ ջոկատով այսօր իրականացվել են Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում։ Այս մասին հաղորդում է Արցախի ԱԻՊԾ-ն:
ԵՊՀ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դոցենտ Գրիգոր Բալասանյանի խոսքով՝ դատելով Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող վերջին երկու օրերի իրադարձություններից՝ թերահավատ է, որ լարվածությունն աստիճանաբար կմարի։
Արցախյան 44 օրյա պատերազմում նահատակված հերոսների հիշատակին նվիրված ֆիլմ է նկարահանվել «Արյան Կանչը»-ը խորագրով։
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այցելել է Ասկերանի շրջանի Նորագյուղ, Հովսեփավան, Աստղաշեն և Այգեստան համայնքների վարչական տարածքներ, որտեղ կառուցվում են բնակելի առանձին թաղամասեր՝ նախատեսված 2020 թվականին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով Հադրութի շրջանի Ազոխ, Դրախտիկ, Շուշիի շրջանի Քարին տակ, Ասկերանի շրջանի Ավետարանոց, Սղնախ, Ջրաղացներ, Մոշխումհատ և Մադաթաշեն բռնազավթված համայնքներից տեղահանված բնակիչների համար։ Այս մասին հաղորդում է Արցախի նախագահի աշխատակազմը:
2020թ. նոյեմբերի 9-ից հետո ադրբեջանի հատուկ ծառայությունները իրենց ողջ ներուժն ուղղել են համացանցային հնարավորությունների կիրառմամբ կիբերհարձակումների ու արցախցիներին սոցիալական ցանցերում տարբեր դավադիր գործընթացների մեջ ներգրավելուն ուղղված գործողությունների կազմակերպմանն ու իրագործմանը:
Երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Շուշան Պետրոսյանը երաժշտասերների դատին է հանձնել «Շուշի» ստեղծագործությունը:
«Այստեղ կա հստակ մարտահրավեր Հայաստանի Հանրապետության հասարակությանը. հասարակությունը պետք է անհրաժեշտաբար ճնշում գործի իշխանություններ վրա, որպեսզի նման քայլերը ձեռնարկվեն:
2021 թվականի ընթացքում Արցախի Հանրապետության Քաղաքացիական ակտերի գրանցման ոլորտում կատարվել է 5212 ակտային գրանցում, 9311 գործողություն, մասնավորապես՝ ուղղումներ, տեղեկանքների ու կրկնօրինակների տրամադրում։
Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի կարծիքով՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցի գլխավոր ուղերձն այն էր, որ հանրության այն հատվածը, որը համարում է, որ Արցախը հայկական է, պետք է կոնսոլիդացվի և փորձի երկրի այսօրվա իշխանությունների քաղաքական կուրսը փոխի, դնի այն ծիրի մեջ, որ Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի մաս:
«Մեր պատմությունը ցույց է տվել, որ երբ մենք միասնական լինենք, կարող ենք մեր առջև դնել ազգային նպատակ և սկսել դա իրագործել: «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում»-ը պետք է դառնա մեր ազգային երազանքը, որի հիման վրա մենք պետք է ձևավորենք մեր միասնական մոտեցումներն այս հարցում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանը: