«Արցախում կա դեղորայքի, բժշկական պարագաների, սննդի պակաս»․ Առողջապահության նախարար

Կառավարության այսօրվա նիստի ավարտից հետո լրագրողներն Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանից հետաքրքրվեցին, թե այս օրերին ի՞նչ աշխատանքներ են տարվում Արցախի Առողջապահության նախարարության գործընկերների հետ։

«Մենք համակարգված աշխատում ենք մեր գործընկերների հետ, հնարավորինս հեռակա կարգով տրամադրելով մասնագիտական խորհրդատվություն։ Երեկ 3 պացիենտ Արցախից տեղափոխվեց Երևանի բժշկական կենտրոններ, այս պահին նրանց վիճակը գնահատվում է կայուն, իրականացվում են հետազոտություններ, կստանան ամբողջական բժշկական օգնություն։

Բայց սա չի նշանակում, որ իրավիճակն ուղղվում է, միջանցքի փակ լինելու ամեն օրն ավելի ու ավելի խորացնում է հումանիտար ճգնաժամը։ Արցախում կա դեղորայքի, բժշկական նշանակության պարագաների, սննդի և այլ անհրաժեշտ ապրանքների պակաս։

Արվում է հնարավորը, որպեսզի այս պակասը լրացվի, բայց այս վիճակը, իհարկե, չի կարող մեղմվել նման ընթացիկ լուծումներով․․․»,- ասաց Ավանեսյանը։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս