Ռուսաստանը ՄԱԿ-ի՝ փախստականների հարցով գերագույն հանձնակատարի վարչությանը կոչ է արել ակտիվացնել փախստականների և ներքին տեղահանված անձնանց՝ Լեռնային Ղարաբաղ վերադարձին ուղղված աշխատանքը:
Դեռ 2019 թվականի հուլիսի 8-ին հրապարակված google քարտեզով երևում էր, որ Նախիջևանի մեր պետական սահմանից մոտ 30 մետր հեռավորության վրա Ադրբեջանը կառուցել և ավարտել է մի շինություն, որն ամենայն հավանականությամբ ռազմական օբյեկտ չէ, այլ մաքսային տերմինալ:
Դեկտեմբերի 2-3-ը Ստոկհոլմում կայացել է ԵԱՀԿ 28-րդ նախարարական համաժողովը։ Ի թիվս կազմակերպության շրջանակներում միջազգային կարևոր թեմաների, երկու տասնյակի հասնող արտաքին գերատեսչությունների ղեկավարներ անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին։
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր՝ դեկտեմբերի 7-ին, Սպիտակի ավերիչ երկրաշարժի 33-րդ տարելիցի առթիվ Ստեփանակերտի հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցել անմեղ զոհերի հիշատակին։ Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից
Գյուղի ազատ բնակֆոնդում 6 տուն ունենք, որոնք վերանորոգելուց հետո կարող ենք տրամադրել 44-օրյա պատերազմի հետևանքով իրենց բնակավայրերից տեղահանված մեր հայրենակիցներին:
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն անդրադառնալով ադրբեջանական կողմից իրականացվող ագրեսիային, նշեց՝ փաստորեն սպանություն է տեղի ունեցել ազգային խտրականության, նացիզմի հողի վրա, և սա հայատյացության վառ դրսևորում է։
2021 թվականի նոյեմբերի 22-ին մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ տեղեկություններ են ստացվել Մարտակերտի շրջանի Մաղավուզ գյուղում բնակվող, Ռուսաստանի Դաշնության քաղաքացու նկատմամբ Արցախի Հանրապետության ոստիկանության ծառայողների կողմից բռնություն գործադրելու դեպքի վերաբերյալ:
Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի զինծառայողները սկսել են Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի տարածքում մաքրման և ականազերծման աշխատանքները:
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ դեկտեմբերի 5-ին ժամը 21:20-ի սահմաններում ՊԲ զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում հրազենային մահացու վիրավորում է ստացել ՊԲ ժամկետային զինծառայող 2002 թ. ծնված Գոռ Էդուարդի Մարտիրոսյանը :
Դեկտեմբերի 4-ին կատարվել է 326 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 31 նոր դեպք է գրանցվել:
Սակայն, ՊԲ ստորաբաժանման կողմից Մարտունու շրջանում իրականացված որոնողական աշխախատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս մեկ աճյուն: Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:
Արցախի ՔԿ-ն քննում է Ճարտարի բնակչի սպանությունը: Այս մասին հայտնում է ԱՀ ՔԿ-ն:
Փրկարարները՝ ծառայության տնօրեն Մեխակ Արզումանյանի գլխավորությամբ, Արցախի խաղաղ բնակչի մարմինը տեղափոխել են և հանձնել հարազատներին:
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը ԱԺ նիստերի մեծ դահլիճում մասնակցել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողովին և հանդես եկել ելույթով։
Դեկտեմբերի 2-ին թշնամին կրակել էր Արցախի Հանրապետության Կարմիր շուկայի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Կրակոցների ձայները լսվել էին Կարմիր Շուկայում։ Որոշ դադարից հետո, թշնամին նույն ուժնությամբ կրակել էր նաև երեկոյան։
Ադրբեջանական կողմը հերթական անգամ աղավաղել է հանցավոր դեպքի հանգամանքները և դիտավորյալ սպանությունը ներկայացրել որպես Արցախի Հանրապետության քաղաքացու կողմից իրենց մարտական դիրքի ուղղությամբ հարձակման կասեցում:
Դեկտեմբերի 4-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ փակ նիստը՝ Սեյրան Հայրապետյանի և Արթուր Հարությունյանի նախագահությամբ: Այս մասին հայտնում են ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից:
Արցախի Հանրապետության Մարտակերտ քաղաքում քաղաքացին կատարել է գողություն եւ սպանություն, հափշտակել ռազմամթերք ու ապօրինի պահել այն: Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի Հանրապետության Դատախազությունը:
Ռուս խաղաղապահներն ապահովել են անվտանգությունը Լեռնային Ղարաբաղի առանձին շրջաններում խաղողի այգիներում որթատունկի ժամանակ: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը:
«Երբ գալիս եմ Եռաբլուր, այսպես ասած, որդուս նոր տունը, երբեք չեմ համբուրում նկարը, որպեսզի այդ համը միշտ մնա բերանումս»,- 168.am-ի հետ զրույցում ասաց արցախյան վերջին պատերազմում զոհված, «մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով պարգևատրված Էմմանուել Ավագյանի մայրը՝ Լուսինե Մարտիրոսյանը։
Դեկտեմբերի 3-ին Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Ճարտարի բնակիչ 1956 թ.-ին ծնված Սեյրան Սմբատի Սարգսյանը, զբաղվելով անասնապահությամբ, մոլորվելու արդյունքում գերեվարվել է ադրբեջանական ստորաբաժանումների կողմից և սպանվել։
Այսօր ժամը 13։00-ի սահմաններում Ադրբեջանի զինվորականները մուտք են գործել ԱՀ Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի վարչական տարածքի հարևանությամբ տեղակայված չեզոք գոտի և բռնություն գործադրել նույն քաղաքի բնակիչ, ԱՀ քաղաքացի, անասնապահությամբ զբաղվող, 1956թ. ծնված Սեյրան Սարգսյանի նկատմամբ, որից հետո նրան տեղափոխել են ադրբեջանական հենակետ, որտեղ Ս. Սարգսյանին դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկել են։
Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը միջոցներ է ձեռնարկում մոլորվելու արդյունքում ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ հայտնված արցախցուն վերադարձնելու ուղղությամբ
Նախորդ ամիսների համեմատ` այդ թիվը ռեկորդային է և ամենամոտը մինչև պատերազմն ունեցած ցուցանիշներին։
Արդեն տեղեկացրել էինք, որ ադրբեջանական կողմն այսօր առավոտյան կրակ է բացել Արցախի Հանրապետության Կարմիր Շուկայի ուղղությամբ։
Արցախի հերոս, Արցախյան ազատամարտի մասնակից, ՀՀ ժողովրդական արտիստ Ժաննա Գալստյանի համար զարմանալի չեն բոլոր այն գործընթացները, որոնք Հայաստանի իշխանությունը տանում է գեներալների դեմ՝ նրանց անունն ու արած գործը սևացնելու համար։
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 2-ին Արցախյան երրորդ պատերազմում զոհվածների մի խումբ ծնողների և պատկան մարմինների պատասխանատուների մասնակցությամբ հրավիրել է խորհրդակցություն՝ քննարկելու Ստեփանակերտի զինվորական պանթեոնում համալիրի կառուցման աշխատանքների ընթացքը:
Հրադադարի հաստատումից հետո բազմիցս հայտարարել ենք, որ նման հանցավոր գործողություններով ադրբեջանական կողմը նպատակ է հետապնդում ահաբեկելու Արցախում ապրող մարդկանց և վախի ու հուսալքության մթնոլորտ ձևավորելու միջոցով հասնելու Արցախի հայաթափմանը։
Այսօր թշնամին հերթական անգամ կրակել է Արցախի Հանրապետության Կարմիր Շուկայի ուղղությամբ։
Կարմիր շուկայի հատվածում միջդիրքային հրաձգություն է տեղի ունեցել։