ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդին կոչ եմ արել փաստահավաք առաքելություն ուղարկել Լաչինի միջանցք. ՀՀ ՄԻՊ
ՀՀ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու վերաբերյալ միջազգային գնահատականներ կան, բայց պետք են նաև հստակ գործողություններ:
«Միջազգային կարևոր դերակատարներ ու կազմակերպություններ ուղիղ և հասցեական գնահատականներ են հնչեցրել: Շարունակվող բլոկադան հիմք է տալիս պնդելու, որ գնահատականներն այլևս մեզ չեն բավարարում, որովհետև իրավիճակը դրանից չի փոխվում, անհրաժեշտ է անցնել գործողությունների: Մասնավորապես ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդին կոչ եմ արել ուղարկել փաստահավաք առաքելություն Լաչինի միջանցք՝ տեղում իրավիճակը հասկանալու և իր հետևությունների համար հիմք ունենալու համար»,- ասաց Գրիգորյանը:
Գրիգորյանը շեշտեց, որ ՄԱԿ-ի ԱԽ-ին պիտի ներկայացվեն իրավիճակի վերաբերյալ տեղեկություններ ՄԱԿ-ի մասնագիտացված կազմակերպությունների կողմից: