Ստեփանակերտում ողջունում են Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հայտարարությունը, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով՝ տարածքային ամբողջականության և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հավասար սկզբունքների հիման վրա:
«Մեր առջև կանգնած խնդիրները համակարգված աշխատանք ու բոլոր ուժերի կենտրոնացում են պահանջում: Միայն կառավարությունն ի զորու չէ իրականացել այդ աշխատանքները. սա հնարավոր է անել բոլոր՝ մասնավոր, հանրային ռեսուրսների համախմբման, հայկական աշխարհի ներուժի ներգրավման միջոցով: Մենք՝ որպես հասարակություն, չենք կարող հաղթահարել մեր մարտահրավերները, եթե չհամախմբվենք: Մենք պետք է ամեն ինչ անենք իրար վստահելու համար:
«Արևիկ» բուժմիավորումում 1 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում:
Արցախի պաշտպանության նախարարությունից տեղեկացրել են, որ Արցախի Հանրապետության Ասկերանի, Մարտակերտի և Մարտունու շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները մարտի 2-ին և մարտի 2-ի լույս 3-ի գիշերը խախտել են հրադադարը` կիրառելով հրաձգային զինատեսակներ։
Հորդորում ենք չտրվել ադրբեջանական քարոզչամեքենայի հերյուրանքներին և համոզված լինել, որ վերը նշված գործընթացի և դրա արդյունքների մասին հանրությանը տրվելու է սպառիչ տեղեկատվություն
Ներկայումս իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է։
Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը մարտի 2-ին, ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արթուր Հարությունյանի հետ միասին հանդիպել է գործարար հատվածի մի խումբ ներկայացուցիչների հետ:
Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի աճող ագրեսիվությունը հստակեցնում է Ադրբեջանի մտադրությունները՝ իրականացնել հայերի էթնիկ զտումներ։ Վերջերս Ադրբեջանի նախագահ Ալիևը հայտարարեց, որ Լաչինի միջանցքը բաց է այն հայերի համար, ովքեր ցանկանում են լքել Ղարաբաղը։ Դա նշանակում է, որ Լաչինի միջանցքը փակ է այն հայերի համար, ովքեր ապրում են Լեռնային Ղարաբաղում»,- եզրափակեց Փաշինյանը։
Արցախին տրամադրվող մարդասիրական օգնությունը հատկացվում է խոցելի խմբերին
Մենք այսօր իսկապես գտնվում ենք խորը ճգնաժամի մեջ, որն առնչվում է և՛ ազգային ինքնությանը, և՛ հասարակության պառակտվածությանը, և՛ աշխարհաքաղաքականությանը, և՛ մեր սփյուռքին. սա գալիս է փաստելու, որ մենք գործ ունենք համահայկական ճգնաժամի հետ, երբ ունենք խնդիրներ, որոնք հրատապ լուծման կարիք ունեն, բայց չունենք դրանց լուծման շուրջ համախմբում։
Շրջափակման հետևանքով Արցախում առողջապահական ճգնաժամը խորանում է
Ադրբեջանի կողմի պաշտոնական ներկայացուցիչը` հայատյացության մեծ ջատագով
Արցախի վերնախավը մասնակցել է Վարդան Հակոբյանի հուղարկավորությանը
Նիկոլ Փաշինյանը էական է համարում Լաչինի միջանցք ու Լեռնային Ղարաբաղ միջազգային փաստահավաք առաքելության գործուղումը՝ միջազգային հանրության համար իրավիճակի ավելի համապարփակ ծանոթացման համար: Փաշինյանն այս մասին ասաց Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ համատեղ ասուլիսում:
Հարավային Կովկասում և հատկապես հայ-ադրբեջանական հարաբերությունների և Արցախյան հիմնահարցի շուրջ գլոբալ՝ Ռուսաստան-Արևմուտք առճակատումն անընդհատ նորանոր դրսևորումներ է ստանում:
Արցախի Ասկերանի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտում: Այս մասին հաղորդում է ՌԴ ՊՆ-ն:
Փետրվարի 25-ին ԱՀ առողջապահության նախարարության «Արևիկ» բուժմիավորման ինֆեկցիոն բաժանմունք են դիմել մինչ 15 տարեկան տասնմեկ և չորս չափահաս հիվանդ, որոնց մոտ ախտորոշվել է սննդային թունավորում: Այս մասին հաղորդում է Տեղեկատվական շտաբը:
168.am-ը շարունակում է 2018 թվականի իշխանափոխությունից հետո ՀՀ և Արցախի ուժային կառույցներում կադրային փոփոխությունների ուսումնասիրությունները. այս անգամ դիտակետում Արցախի և ՀՀ ազգային անվտանգության ծառայություններն են:
168.am-ի հետ զրույցում քաղաքագետ Դավիթ Հարությունովը Ստեփանակերտի և Բաքվի միջև մեկնարկած երկխոսության և ընդհանրապես Արցախին միայնակ թողնելու Բաքվի հետ երկխոսելու գաղափարի մասին նախ ասաց՝ եթե այս պահին երկխոսությունն ընթանում է Լաչինի միջանցքն ապաշրջափակելու համար, ապա տեսականորեն հնարավոր է, որ Արցախը հասնի դրան, սակայն Ադրբեջանի պահանջների մի մասը կատարելու պարագայում։
2021 թվականին Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրահմանյամ Ջայշանքարը կարեւոր այց է կատարել Հայաստան, որին հաջորդել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի այցը Հնդկաստան:
Մեքսիկան միջազգային տարբեր հարթակներում բազմիցս հայտարարել է, որ հայ-ադրբեջանական հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով, բանակցությունների սեղանի շուրջ, որի արդյունքում կշահեն երկու ժողովուրդները։
Չեմ ուզում ասել ավելին, քան ասում են Արցախի իշխանությունները. Հայկ Մամիջանյան
«Անընդհատ այս վարքագիծը տանել, գնալ զիջումների՝ անընդունելի է: Պարզ է՝ լավ հետևանքների չի բերի: Այո, պետք է անել ամեն ինչ, որ որոշակի լարվածության մեղմացում լինի, բայց ոչ ի հաշիվ Արցախի ինքնորոշման»,- ընդգծել է Արծվիկ Մինասյանը:
«Իշխանության վարքագծում բացակայում է ինքնորոշման իրավունքի սկզբունքը»,- ԱԺ-ում խմբակցությունների ճեպազրույցի ընթացքում ասել է «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ հավելելով, որ ներկայիս իշխանության որդեգրած վարքագիծը հակասում է նախընտրական ծրագրերին, Կառավարության ծրագրի դրույթներին:
«Նախորդ հերթական նիստերից հետո Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում դրական տեղաշարժեր չունենք, անվտանգության համակարգում շարունակվում են նույն մարտահրավերներն ու սպառնալիքները, շարունակվում է ՀՀ իշխանության անձեռնահաս վարքագիծը»,- ԱԺ-ում խմբակցությունների ճեպազրույցի ընթացքում ասել է «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:
Պետական նախարարն անընդունելի է համարել, որ առայսօր չեն մեկնարկել գյուղատնտեսական աշխատանքները, իսկ դրանց հրատապ զարկ տալու համար կան բազմաթիվ կիսատ գործընթացներ։
Արցախում` ռուս խաղաղապահների կենտրոնակայանում, արցախցիների ու ադրբեջանցիների միջև կայացած հանդիպմամբ, Ադրբեջանը փորձում է այդ գործընթացին նոր խորություն հաղորդել:
Արցախի Հանրապետության Ազգային ժողովում ներկայացված երեք ընդդիմադիր ուժերի՝ ՀՅԴ Արցախի կառույցի, «Արդարություն» և Արցախի ժողովրդավարական կուսակցությունների ղեկավար կազմերի միջև քննարկումների արդյունքում ստորագրվել է հուշագիր, որի համաձայն ստեղծվել է Միջկուսակցական համակարգող մարմին (ՄՀՄ):
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը թյուրքագետ Վարուժան Գեղամյանն է։
Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղում իր առջև դրված խնդիրների կատարումը: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ պաշտպանության նախարարությունը: Նշվում է, որ ՌԴ խաղաղապահների կողմից 30 դիտակետերում իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և կրակի դադարեցման ռեժիմի պահպանման վերահսկողություն է իրականացվում: