ԵԽ-ն արդեն իսկ ճնշում է գործադրում Ադրբեջանի վրա, որպեսզի կատարվի Հաագայի դատարանի վճիռը. Մինասյան

Արդարադատության միջազգային դատարանի կողմից կայացրած վճիռները կյանքի կոչելու գործիքակազմը քաղաքական է։ Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Արդարդատության նախարար Գրիգոր Մինասյանը։

«Ի տարբերություն ներպետական դատարանների, երբ կա դատարանի վճիռ, որի կատարման համար ուղարկում է Հարկադիր կատարման ծառայություն և կա պետական մարմին, որը ստիպում է այս կամ այն այդ վճիռը կատարել, նման միջազգային ատյանների կողմից կայացրած վճիռների ստիպողական գործիքակազմը քաղաքական է։ Եվ մեր միջազգային գործընկերները, մասնավորապես Եվրոպայի խորհուրդն, արդեն իր քաղաքական գործիքակազմն է կիրառում, ճնշում է, որպեսզի կողմը կատարի այն պատրավորությունները, որոնք դրվել են իր վրա»,- նշեց Մինասյանը։

Արդարադատության միջազգային դատարանը հրապարակել էր Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ ժամանակավոր միջոց կիրառելու Հայաստանի պահանջի մասին որոշումը: Դատարանը եզրակացրել է, որ Ադրբեջանը պարտավոր է իր՝ կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների համաձայն՝ ձեռնարկել իրենից կախված բոլոր միջոցները, որպեսզի ապահովի անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով երկու ուղղությամբ:

Տեսանյութեր

Լրահոս