Որևէ կասկած այլևս չունեմ, որ Արցախի իշխանությունները վերջին օրերին զբաղված են նիկոլի հանձնարարությամբ անիմաստ բողոքի գործողություններ բեմադրելու, ցասման ու բողոքի «գոլորշին» բաց թողնելու, հայ ազգի թշնամի նիկոլից պատասխանատվության սլաքը հեռացնելու և, ի վերջո, 2018 թվականի ադրբեջանաթուրքական հեղափոխության բուն նպատակը՝ Արցախի բռնակցումը ադրբեջանին, ավարտին հասցնելու «աշխատանքներով»։
«Պարզապես արևմտյան ուժերը ցանկանում են, որ այստեղ աշխարհաքաղաքական լանդշաֆտը փոփոխության ենթարկվի, ռուսները դուրս գան։ Սա աշխարհաքաղաքական պայքար է, նույնիսկ, եթե այդ պայքարի զոհը դառնալու է 120 հազար հայ, դա նրանց չի հետաքրքրում։ Մենք չպետք է նրանցից նեղանանք, բայց որ մեր ներսում էլ են այդպես մտածում, սա է ողբերգությունը»,- հավելեց Դավիթ Բաբայանը։
Արցախում իրավիճակը րոպե առ րոպե վատթարանում է։ Արդեն 34 օր դադարեցված են բոլոր տեսակի ապրանքների, այդ թվում պարենի և դեղորայքի մատակարարումները, 7 ամսից ավելի է՝ Արցախը գտնվում է շրջափակման մեջ։
Գաղտնիք չէ, որ ազգային փոքրամասնությունները միշտ էլ ճնշվել են Ադրբեջանի բռնատիրական ռեժիմի կողմից:
Նման լպրծուն ձևակերպումների համար թշնամին քեզ չի խնայելու, «պարոն» Թովմասյան։ Հույս չունենաս
Ացախի ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանը հայտարարություն է տարածել։
«Իսկ Փաշինյանը՝ նա և իր Էռատո տիկինը թքած ունեն Արցախի կորստի վրա, ում կարծիքով՝ բանջարեղենը հոգնակի թվով՝ օգտագործում է «բանջարեղեններ»։ Տիկի՛ն Էռատո, վերջապես կողմնորոշվեք ու հրապարակավ հայտարարեք, թե ո՞վ եք դուք՝ մահապարտ կանանց հրամանատա՞ր, ֆիզիկո՞ս, այգեպա՞ն, բոստանչի՞, թե՞ պարզապես դավաճան»,- եզրափակեց պատգամավորը։
Ամբողջ բանակցության ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներն ունեին նույն տեսակետը. Թովմասյան
Կոչ ՀՀ իշխանությանը՝ միջոցներ ձեռնարկեք ռուս խաղաղապահներին միջազգային մանդատով օժտելու համար
Լաչինի միջանցքի փակումը և Արցախում ծավալվող հումանիտար աղետը, անշուշտ, առաջնային պլան են մղում 120 000 մեր հայրենակիցների ճակատագրի հետ կապված անհանգստությունները, և, առիթից օգտվելով, իմ լիակատար համերաշխությունն ու սատարումն եմ հայտնում նրանց շարունակվող պայքարին:
Արցախի Հանրապետության Ազգային ժողովը ՄԱԿ-ի կողմից Արցախում խաղաղություն պարտադրելու համար պատշաճ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ ուղերձով է հանդես եկել:
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն ուղերձով դիմել է Միավորված ազգերի կազմակերպության մշտական անդամ երկրների ղեկավարներին:
Այցելուների, սննդի քանակի և սնվելու էնտուզիազմով երևանյան ֆուդքորտերը անմարդկային հակասության մեջ են մտնում Արցախում տարրական ուտելիքի կարիք ունեցող 30 հազար երեխաների, հղիների իրականության հետ։
Արցախում իրավիճակը ծայրահեղ ծանր է, Արցախի նախագահի ձևակերպմամբ՝ օրհասական, բայց նա այս պահին նստացույց է անում, իսկ Նիկոլ Փաշինյանը նշում է, որ պետք է միջազգային հանրության և մամուլի ուշադրությունը հրավիրել Արցախի խնդրին:
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Հայ հեղափոխական դաշնակցության անդամ Գառնիկ Դանիելյանը վստահեցնում է՝ ՀՅԴ-ն արտաքին ճակատում ակտիվ աշխատանքներ է տանում Արցախի և Հայաստանի համար ստեղծված այս ծանրագույն իրավիճակում՝ միևնույն ժամանակ փորձելով հասնել անհրաժեշտ լայն կոնսոլիդացիայի՝ Հայաստանի ներսում։
Հայկական կողմը հավատարիմ է շարունակելու իր ջանքերը հարաբերությունների կարգավորման և մեր տարածաշրջանում խաղաղության նոր դարաշրջան սկսելու ուղղությամբ։ Հուլիսի 20-ին Վիեննայում Հայաստանի պահանջով հրավիրված՝ ԵԱՀԿ հատուկ մշտական խորհրդի նիստին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
«Իմ դիտարկմամբ, 2020-ին տեղի ունեցածը կարծես կռվի ճանապարհով հողերի հանձնման գործընթաց էր: Կրկնում եմ՝ ստեղծվեց, այսպես ասած, բնական սցենար, թե չկարողացանք պահել, որի արդյունքում ունեցանք սա: Բայց, կրկնում եմ, իմ տպավորությամբ, այդ ամենը կազմակերպված քաոս էր, որը պիտի հանգեցներ այն արդյունքին, ինչը եղավ: Եվ եթե հաշվի առնենք հետպատերազմյան որոշ գործընթացներ, այս տեսակետն ավելի է ամրապնդվում»:
2020թ. 44-օրյա պատերազմի հետևանքով տեղահանված և ներկայումս Հայաստանի Հանրապետությունում գտնվող արցախցիների կողմից հուլիսի 21-ին ժամը 19:00-ին Երևան քաղաքի Ա.Մյասնիկյանի անվան հրապարակում կազմակերպվելու է հավաք՝ ի պաշտպանություն Արցախի և մեր ժողովրդի իրավունքների: Բոլորին խնդրում եմ ակտիվորեն մասնակցել հավաքին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը:
«Ո՞վ էր խանգարում նրանց դա անել անցյալ տարվա դեկտեմբերին, հունվարին,- 168.am-ի հետ զրույցում արձագանքեց քաղաքագետը՝ մանրամասնելով,- Փաստահավաք առաքելությունը պետք է փաստեր հավաքեր ադրբեջանական շրջափակման, մարդկության դեմ գործվող հանցագործություն մասին, բայց քանի որ Փաշինյանը համամասնակից է այդ գործություններին, չի դիմել: Այժմ՝ իր համար ընդամենն ալիբի է փորձում ստեղծել՝ թե այդ 7 ամիսներին սեփական փիառով չի զբաղվել, այլ Արցախի մասին է մտածել: Մինչդեռ ինքը համամասնակից է այդ իրավիճակին. իր խոսքերից հետո ամեն անգամ Արցախում իրավիճակը սրվել է, այսինքն՝ Ադրբեջանը դա համարել է քարտ-բլանշ:
ArtsakhX-ը կոդավորված է ՆԱՏՕ-ի կողմից հաստատված Military Grade End-to-End AES-GSM-256 ալգորիթմով:
Աստվածաշնչյան Գողգոթայի վրա՞ չէր, որ համաշխարհային պատմության ընթացքը կանխորոշված էր։ Դա կանխորոշված չէր մայրաքաղաքում, խոշոր և ազդեցիկ քաղաքական և առևտրային կենտրոններում, այլ՝ հեռավոր թվացող գավառական մի շրջանում։
Ստեփանակերտի խանութների դարակները դատարկ են։
ՌԴ արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Մարիայի Զախարովային այսօր ամենշաբաթյա բրիֆինգի ժամանակ «Վերելք» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի քաղաքական մեկնաբան Հայկ Խալաթյանը հարց ուղղեց սովի ճիրաններում հայտնված արցախահայությանն օդային ճանապարհով հումանիտար օգնություն ուղարկելու մասին.
«Հիշեցնեմ՝ Լեռնային Ղարաբաղը ներառված չէ ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտում, սակայն դաշինքի առաքելության տեղակայումը Հայաստանում էական ներդրում կունենա հայ-ադրբեջանական սահմանային գոտում իրավիճակի կայունացման գործում: Գնդակը հայկական կողմում է»,- այսօր ամենշաբաթյա բրիֆինգի ընթացքում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Անցել է արդեն ավելի քան 5 տարի, սակայն Նիկոլ Փաշինյանը դեռ չի հրապարակել Արցախի բանակցությունների հարցում, նախկիններից ստացած «վատ ժառանգության» փաստաթուղթը, «կտակը»։
Օրակարգի վերաբերյալ մանրամասներ հայտնի չեն
Որպես համաեվրոպական հասարակական կազմակերպություն, որը ներկայացնում է Եվրոպայում հայկական սփյուռքի զգալի մասը, ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի Գրասենյակն իր խորը հիասթափությունն ու վրդովմունքն է հայտնում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի վերջին հայտարարության առնչությամբ` Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի հետ եռակողմ հանդիպումից հետո, 2023 թ․ հուլիսի 15-ին:
«Մեր մասնագետները, կապի մեջ լինելով մանկաբուժական ծառայության հետ, փորձում են կազմակերպել նաև մասնագիտական հավելյալ աջակցություն: Բայց մեծահասակ պացիենտներ կան, որոնք այս պահին տեղափոխման կարիք ունեն, և ակնկալում ենք հնարավորինս մոտ ժամանակներում տեղափոխում իրականացնել»,- լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով Լաչինի միջանցքի փակ լինելու հետևանքով ԼՂ-ում ստեղծված իրավիճակին՝ ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Այս օրերին մի խումբ քաղաքացիներ, այդ թվում՝ անչափահասներ, որպես այլընտրանքային միջոց օգտագործում են հեծանիվներ, մոպեդներ և կամ ինքնագլորներ:
Կառավարության այսօրվա նիստին Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպմանը քննարկվել է Հայաստանի և Ադրբեջանի կողմից միմյանց 29.800 և 86.600 քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականությունը ճանաչելու վերահաստատումն է եղել: