«Ահա այստեղ է 5 տարի քաշքշուկից հետո Աշոտյանին մեկուսացնելու պատճառը»

Հայկ Կիսեբլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Անցել է արդեն ավելի քան 5 տարի, սակայն Նիկոլ Փաշինյանը դեռ չի հրապարակել Արցախի բանակցությունների հարցում, նախկիններից ստացած «վատ ժառանգության» փաստաթուղթը, «կտակը»։

5 տարի է, միայն կեղծիք, մուտիլովկա, խաբեություն բամբասանք, պատի ծակից եկած ՔՊ տասովչիկների ատելության քարոզ, ամեն ինչ կա, բացի իրական փաստաթղթից։

Եվ որքան էլ ոմանց գազանական թվա՝ Արմեն Աշոտյանն էր, որ 5 տարի առաջվանից, Փաշինյանի դիմաց դրել է, այդ «կտակը» հրապարակելու խնդրանք-պահանջը, որն այդպես էլ չիրականացվեց։

Աշոտյանն է նաև, որ 5 տարի շարունակ պարբերաբար բարձրաձայնել է այդ մասին ու իր ուշադրության կենտրոնում պահել։

Ահա այստեղ է 5 տարի քաշքշուկից հետո Աշոտյանին մեկուսացնելու պատճառը»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31