Այս իրավիճակը իրենից ներկայացնում է լուրջ հումանիտար, առողջապահական ճգնաժամ. Անահիտ Ավանեսյան
«Մեր մասնագետները, կապի մեջ լինելով մանկաբուժական ծառայության հետ, փորձում են կազմակերպել նաև մասնագիտական հավելյալ աջակցություն: Բայց մեծահասակ պացիենտներ կան, որոնք այս պահին տեղափոխման կարիք ունեն, և ակնկալում ենք հնարավորինս մոտ ժամանակներում տեղափոխում իրականացնել»,- լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով Լաչինի միջանցքի փակ լինելու հետևանքով ԼՂ-ում ստեղծված իրավիճակին՝ ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Նա նախ հավելեց՝ իրավիճակը իրենից ներկայացնում է լուրջ հումանիտար, առողջապահական ճգնաժամ, ապա տեղեկացրեց, որ կոչերով, գրավոր տեղեկատվություններով ամբողջ ինֆորմացիան փոխանցում է թե՛ ՄԻՊ-ին, թե՛ Եվրոպական դատարանում մեր ներկայացուցչական խմբին:
«Եվ այս ամեն ինչը փաստագրվում է, և հետո հիմք է հանդիսանում նաև որոշակի պատժամիջոցների համար»,- նշեց նա: