Պլանավորել եմ գնալ Ցեղասպանության հուշահամալիր և այնտեղից իմ կոչն անել։ Այս ամենը շատ սխալ է տեղի ունենում, Հայաստանի ու հայի արժանապատվությունը հավասարեցված է հողին, ովքեր հային դրսում ճանաչում են, նրանք գիտեն, թե հայերն ովքեր են։ Շատ ժամանակ ես ոչ թե ամաչում եմ, այլ նեղվում եմ, որ իմ հայրենիքն այս վիճակի մեջ է, ե՞րբ պետք է փոխվի այս ամենը։
միջազգային ֆեդերացիան և Լրագրողների եվրոպական ֆեդերացիան կոչ են անում Ադրբեջանի իշխանություններին և ռուս խաղաղապահներին ապահովել լրագրողների տեղաշարժի ազատությունը Լեռնային Ղարաբաղում: Այս մասին «Ֆեյբուք»-ի էջի գրառմամբ հայտարարել է Լրագրողների եվրոպական ֆեդերացիան․
Այսօր Ադրբեջանի զինված ուժերը ականանետ են կիրառել ԱՀ Ասկերանի շրջանի Սարուշեն համայնքի վարչական տարածքում գյուղի բնակչության համար հացահատիկ հավաքող կոմբայնի ուղղությամբ, որից հետո աշխատանքներն անմիջապես դադարեցվել են: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը:
Սուրբ Թադեոս առաքյալի և Սուրբ Սանդուխտ կույսի հիշատակության օրը կազմակերպվել է ոտքով ուխտագնացություն:
Հայկական կողմից կորուստներ չկան։ Խախտումների վերաբերյալ տեղեկացվել է ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
EuroNews-ի լրագրող Անելիզ Բորժեսը նախօրեին այցելել է Լաչինի միջանցքում ապօրինի գործող հսկիչ կետ։ Այդ մասին նա հայտնել է իր թվիթերյան միկրոբլոգում:
Սա հայկական իրականության ամենամեծ մոլորությունը և, միևնույն ժամանակ, ամենասարսափելի ողբերգությունն է ու անարգանքը հայ հասարակությանը:
«Արցախ, մի՛ վախեցիր, մենք քո թիկունքին ենք. սա կենաց չէ, սա իրական գործողություն է, կանգնիր և ասա համայն հայությանը՝ ինձ խանգարում է Հայաստանում իշխանության ղեկին թառած խունտան՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց «Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոն-հիմնադրամի ղեկավար, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Աբրահամ Գասպարյանը:
168.am-ի հետ զրույցում Վերա Նարիմանյանն ասաց, որ իր մտքով չի էլ անցել, որ իրենից հետո երեխաները քնից կարթնանան ու իր հետևից կգնան, իսկ ճանապարհին կհոգնեն ու կայանված մեքենայի մեջ կմտնեն, կքնեն ու կմահանան։ Եթե մտածեր՝ այդպիսի ողբերգություն կլինի, երբեք չէր գնա։
Արցախցի մի խումբ լրագրողներ հուլիսի 22-ին, խաղաղ ակցիա են իրականացրել Ստեփանակերտից Շուշի տանող ճանապարհահատվածին:
ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված է Արցախն այլ պետության կազմում ճանաչելու արգելքը։ Սահմանադրությունը ներառում է նաև նախաբանը, որը հղում է անում ՀՀ Անկախության հռչակագրին, դա էլ իր հերթին՝ 1989 թվականի դեկտեմբերի 1-ին ՀԽՍՀ Գերագույն խորհրդի և ԼՂԻՄ մարզխորհրդի՝ վերամիավորման մասին համատեղ որոշմանը։ Այն, փաստորեն, Սահմանադրության մաս է։ Շատ հաճախ ասում են, թե Սահմանադրության մեջ նման դրույթ ուղղակիորեն չկա, բայց հարկավոր է այն փնտրել նախաբանում, իսկ Անկախության հռչակագիրը տալիս է բոլոր հարցերի պատասխանները։
Մենք մեր Արցախում ենք ապրելու
Օկուպացված Շուշիում անցկացվող մեդիաֆորումի ժամանակ իր ելույթում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հերթական անգամ ի ցույց է դրել ՀՀ նախկին իշխանություններից ունեցած իր վախերը և խոստովանել է, որ 30 տարի չեն կարողացել չեզոքացնել «հայկական սպառնալիքները» և հասնել իրենց նպատակներին:
«Մենք միշտ ունեցել ենք փորձը, որ ոչ մի երկիր մեզ համար իր արյունը չի թափել. մենք ինքներս կամ պետք է այնքան խելք ունենայինք, չհասցնեինք դրան, կամ՝ դրանից հետո խելք ունենանք: Մեր հույսով պետք է մենք ապրենք ու պայքարենք»,- վստահեցրեց մեկ ուրիշը:
Սերժ Սարգսյանի հարստությունը 11.458 քառակուսի կիլոմետր տարածք ունեցող անկախ Արցախն էր, Սերժ Սարգսյանի հարստությունը Հայաստանի Հանրապետության անառիկ սահմաններն էին, ժողովրդի անվտանգությունն էր, հայոց հողում հայ մանուկների հայկական ապագան էր :
Ու մեկը չկար հարցներ, իսկ էս «Բաբելոնյան աշտարակը» ո՞վ սարքեց, ով խառնեց բոլոր «լեզուները», իսկ ինչու 5-7-15 տարի առաջ եւ Արեւմուտքը եւ Ռուսաստանը եւ Հայաստանն ու Արցախը նույն լեզվով էին խոսում, վկան ԵԱՀԿ Մինսկի խումբը, ու հիմա այսպես չհասկացան իրար։ Ո՞վ է խառնակիչ սատանան։
168TV-ի «Ռեվյու» հաղորդման շրջանակում զրուցել ենք «Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոն-հիմնադրամի ղեկավար, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Աբրահամ Գասպարյանի հետ:
Երեկ Արցախի Հանրապետության շրջափակման 222-րդ օրն էր: Արցախի ամբողջական պաշարումից մեկ ամիս անց, երբ Արցախում արդեն սովահարության դեպքեր են գրանցվում, մարդիկ, այդ թվում՝ երեխաներ են մահանում, հղի կանայք ու տարեց մարդիկ թերսնումից ուշագնաց են լինում, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը դիմել է պայքարի «ծայրահեղ» միջոցի՝ նստացույցի, իսկ Երևանում կազմակերպում է բողոքի ակցիաներ՝ հանուն Արցախի փրկության, ընդդեմ բոլորի, բացի Նիկոլ Փաշինյանից ու իր թիմից, ովքեր Արցախի 120.000 հայ բնակչության այսօրվա աղետալի վիճակի միակ պատասխանատուներն են:
Ավելի քան 200 բուժառուներ սպասում են իրենց տեղափոխությանը Հայաստանի Հանրապետության մասնագիտական բժշկական կենտրոններ:
«Երեկ վերջին ավտոբուսը, որ պետք է գնար Ստեփանակերտ, Շուշիից հետ եկավ գյուղ, թուրքերն արգելել են։ Դե, Ալիևը Շուշիում էր, մեր «դժբախտ ու դժգույն» Շուշիում էր, բայց այնտեղ իրեն շատ լավ էր զգում, որովհետև Շուշին նրա համար ո՛չ դժբախտ է, ո՛չ դժգույն։ Քանի որ նա հայկական Շուշիում է, թուրքերն էլ Շուշիի տակ մեր ավտոբուսին արգելել են անցնել Ստեփանակերտ, ասել են՝ անվտանգության նկատառումներից ելնելով։ Նախկին վախն արցախահայությունից դեռ Ալիևի մեջ մնացել է»,- շեշտեց Մեծ Շենի գյուղապետը։
Արցախի լիակատար շրջափակման ծանր իրավիճակը բավականին բարդ ազդեցություն է ունեցել կրթության ոլորտի վրա:
«Եթե պատերազմից հետո Փաշինյանի անվտանգությունը կախվածության մեջ էր իր պաշտոնից, ապա այս փաստաթուղթը ստորագրելուց հետո Փաշինյանի անվտանգությունն ու իր պաշտոնը միաձուլվելու են, դառնալու են մեկ:
Ադրբեջանի նախագահը կրկին բողոքել է միջազգային հանրությունից:
Ստեփանակերտցիներից մեկը մեզ ուղարկեց իր 1 օրվա սննդի չափաբաժինը՝ 1 մեծ լոլիկ եւ 3 վարունգ։
Երեկ Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն ուղերձով դիմել է ՄԱԿ-ի մշտական անդամ երկրների ղեկավարներին:
Արցախի հասարակ ժողովրդի համար իրավիճակը վատթարանում է ոչ թե օրերի, այլ արդեն ժամերի ընթացքում։
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նախօրեին նշել է, թե ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ներառյալ՝ Արցախը:
Արցախի նախագահի «Ազատ հայրենիք» կուսակցության պատգամավոր Նելլա Գրիգորյանի սկանդալային ելույթը երեկ շոկ էր առաջացրել Արցախի նախագահականում։
Այդ իմաստով, որքան էլ առաջին հայացքից տարօրինակ հնչի, Երևանի ավագանու ընտրությունները կարևոր նշանակություն ունեն նաև Իլհամ Ալիևի համար, որին Նիկոլ Փաշինյանի իշխանության մանդատն անհրաժեշտ է իր թելադրած նվաստացուցիչ պայմաններով փաստաթուղթը ստորագրելու տեսանկյունից։
«Ինձ մոտ մտավախություն կա, որ այս իմիտացիայով նրանք փորձում են իրավիճակը բերել մի հանգրվանի, երբ արդեն իրոք որևէ ելք չի լինելու, և որպեսզի մարդիկ սովից չմեռնեն, նրանք կանգնեն-ասեն՝ գիտեք՝ ինչ, մենք փորձեցինք մի բան անել, չստացվեց, եկեք՝ համաձայնեք, որ, օրինակ՝ Աղդամից ստանանք բեռներ: Բոլորի համար հասկանալի է, չէ՞, թե դա ինչի է բերելու»: