Նախօրեի գիշերը Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը տեսաուղերձով հայտարարեց, որ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում նստացույց է սկսում։ «
Ավստրիայի արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Շալենբերգը հայտարարել է, որ իրենց մտահոգում է հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում:
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի ՊՆ-ի տարածած լուրերը:
Իշխող քպ ներկայացուցիչը հայտարարում է, թե «մենք ճանաչել և հայտարարում ենք Ադրբեջանի տարածքում գոյություն ունեցող 120 հզ.-ոց հայկական համայնքի իրավունքներն ու սկզբունքները»:
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում մեկնարկած նստացույցին միանալու մասին, իր աշխատասենյակը տեղափոխել է հատուկ այդ նպատակով կահավորված վրան և սպառնացել է, որ մեկ շաբաթ անց դիմելու է ծայրահեղ քայլերի: Էմոցիոնալ մակարդակում ոմանք դրական են գնահատել Արցախի նախագահի այս քայլը, ավելի իրատեսները հասկացել են դրա վտանգավորությունը, իսկ արկածների սիրահարները սպասում են մեկ շաբաթ հետո նրա կողմից իրականացվելիք ծայրահեղ քայլերին:
Արցախի տեղեկատվական շտաբը ներկայացրել է օրվա վիճակագրական թարմացումները։
«Հայաստանը բախման կողմ չէ, և 1992թ. սկսած միշտ ֆիքսվել է, որ վերջնական որոշումը պետք է համաձայնեցված լինի Արցախի հետ: Արցախը պարտավոր է դիմել ՄԱԿ-ի ԱԽ-ին: Կա Սահմանադրություն, որը պայմանագիր է իշխանությունների և ժողովրդի միջև. Կատարեք ձեր պարտավորությունները»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը:
«Արցախի նախագահը երբեք չի պահանջել Հայաստանի իշխանությունից դադարեցնել բանակցություններն Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու վերաբերյալ, ինչի արդյունքում հիմա Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչել են Արցախն Ադրբեջանի կազմում, իսկ ռուս խաղաղապահներն այսպիսով փաստորեն գտնվում են Ադրբեջանի կազմում»,- ասաց Սերգեյ Մելքոնյանը։
Ասկերան-Ակնա (Աղդամ) ճանապարհին արցախցիները բետոնե արգելապատնեշներ են տեղադրում
Այո, ցավոք, այս դաշտում չկա հայկական կողմ, ոչ ոք հայկական կողմին հաշվի չի առնում, իսկ ադրբեջանական կողմն այս բարձր լարվածության պահին, բնականաբար, ռուս խաղաղապահներին Արցախից դուրս բերելու քարոզչություն է վարում՝ ունենալով թուրքական կողմի անվերապահ աջակցությունը։ Սակայն, կրկնում եմ, շատ բան կախված է ռուս-ուկրաինական պատերազմի արդյունքներից:
«Մեր թիվ մեկ առաջնահերթությունը վարչապետի հեռացումն է, և նրան պետք է փոխարինի մի նոր մարդ՝ հուսալով, որ նա կարող մարդ կլինի: Բայց նույնիսկ ամենակարող մարդը չի կարող կարճ ժամանակում Հայաստանը դարձնել դրախտ, որովհետև Փաշինյանը մեր ազգը այնքան խորը փոս է գցել, որ շատ դժվար է այդ փոսից դուրս գալը, բայց այդ նոր մարդը առնվազն երկու դրական քայլ կարող է անել՝ մեկը, որ կփորձի ինչ-որ չափով բարելավել մեր իրավիճակը, և երկրորդը՝ չի թողնի, որ ամեն օր արթնանանք ու տեսնենք, որ մեր երկիրը կանգնում է նոր փորձանքի առաջ»։
Մենք կտրականապես դեմ ենք այդ ճանապարհով ադրբեջանական մթերքների ներմուծմանը՝ լինի դա «հումանիտար օգնություն», թե շատ էժան գներով առևտուր։ Մենք հստակ նշել ենք, որ դա մեզ համար հանդիսանում է կարմիր գիծ և Արցախը սոցիալապես և տնտեսապես իր կապը պետք է պահի միայն Մայր Հայաստանի հետ։
Հուսով ենք, որ եվրոպական քաղհասարակության ներկայացուցիչները հետևողական կլինեն իրենց կողմից մատնանշված գործողությունները կյանքի կոչելու հարցում։
«Ես չեմ տեսնում համազգային ռեսուրսների սինխրոնիզացիա, տեսնում եմ Արցախի իշխանությունների ու Հայաստանի իշխանությունների սինխրոնիզացիա։ Ընդ որում, մենք տեսնում ենք, որ Հայաստանի իշխանությունները չեն թաքցնում Արցախն Ադրբեջանին հանձնելու իրենց պատրաստակամությունը»,- «Շրջափակում․ օր 220» թեմայով քննարկման ժամանակ անդրադառնալով Արցախում մեկնարկած համաժողովրդական շարժմանը՝ նշեց քաղաքագետ, «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար Հրանտ Մելիք-Շահնազարյանը, ապա կասկած հայտնեց, որ համազգային շարժում ասվածի ներքո հանրությանը տանում են հերթական հիասթափությանը:
Աժ նախկին պատգամավոր Արման Աբովյանը «Շրջափակում. օր 220» թեմայով պանելային քննարկման ժամանակ ուշադրություն հրավիրեց հանգամանքի վրա, որ իշխանության առաջ քաշած նարատիվները՝ «գերբ», «եկեղեցու պատմություն, ռեսուրս չունենք» և այլն, ժողովրդին հիմարացնելու համար է:
«Արցախի հարցը, դրա կարգավորումը դիվանագիտության հարց չէ. սա իսկապես ազգային, համազգային հարց է, Սահմանադրության, անկախ Հայաստանի Հանրապետության փիլիսոփայության հարցն է,- «Շրջափակում. Օր 220» թեմայով քննարկման ժամանակ նշեց ՀՀ ԱԳՆ նախկին տեղակալ, արտակարգ և լիազոր դեսպան Ավետ Ադոնցը՝ մանրամասնելով,- 30 տարի միջազգային հանրության քաղաքակիրթ սեգմենտը համարում էր, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հիմքում ընկած է տարածքային ամբողջականության, ինքնորոշման իրավունքի, ուժի չկիրառման սկզբունքները:
Սոցցանցային լուրերը, թե իբր Ակնայից` (Աղդամ) Ասկերան քաղաքով ռուս խաղաղապահների ուղեկցությամբ, Կարմիր խաչի աշխատակիցները հումանիտար օգնություն են տեղափոխում, ապատեղեկատվություն է։
Արցախի ապաշրջափակման պահանջով Հայաստանում երեկ մեկնարկած ակցիաները շարունակվում են: Այսօր ակցիայի մասնակիցների առաջին կանգառը Ֆրանսիայի դեսպանատան առջև էր:
Ինչքան էլ դժվար է, առաջարկում եմ մեր վիճակին մի պահ նայել կողքից։
Միացեք մեր հայրենակիցներին ու միասնաբար տեր կանգնեք Արցախին
Նույնիսկ կործանվելուց ենք յուրահատուկ։
Իհարկե փաշինյանական իշխանության համար առանձնապես հետաքրքիր չէ, թե մեր հայրենակիցներն Արցախում ինչպես են իրենց գոյությունը քարշ տալիս։
Նիկոլ Փաշինյանը հայ հասարակության անարժանապատվության քայլող (տասնյակ թիկնապահների ուղեկցությամբ) մոնումենտ է, որի պատվանդանն այս կամ այն կողմ թեքելով, տարբեր երկրներ՝ Ադրբեջանի գլխավորությամբ, լուծում են իրենց խնդիրները: Եվ դա շարունակելու են այնքան ժամանակ, քանի դեռ հայ հասարակությունը չի գտել այդ պատվանդանը կազմաքանդելու միջոցները:
Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանն այն կարծիքին է, որ գերտերությունները սկսում են հարգանքով վերաբերվել այն որոշումներին, որոնք բխում են իրենց շահերից:
Հունիսի 27-ին 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովում հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ինքն իրեն ամեն ինչում մեղավոր է զգում, բայց երբ փորձում է ձևակերպել սեփական մեղադրական եզրակացությունը՝ փակուղու առաջ է կանգնում:
«Ադրբեջանի իշխանությունները պատրաստել են Արցախի հանրապետությունը եւ նրա ժողովրդին ամբողջապես Ադրբեջանի կազմ ինտեգրելու ծրագիր, որը ըստ էության, ճանապարհային քարտեզ է»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց արտակարգ եւ լիազոր դեսպան Դավիթ Շահնազարյանը:
Հուլիսի 14-ին ժամը 19:20-ին Մարտունու շրջանային բաժնում հաղորդում է ստացվել, որ Մաճկալաշեն գյուղին հարակից ադրբեջանական մարտական դիրքերից ականանետից կրակոցներ են արձակել գյուղատնտեսական նշանակության ցանքատարածքների ուղղությամբ:
Ակցիայի մասնակիցները Ռուսաստանին կոչ են անում գործի դնել նոյեմբերի 9-ին ստանձնած պարտավորությունները
Դիմում ենք որպես քրիստոնյաներ. Հայ հոգևորականը՝ ՌԴ դեսպանատան առջև կոչ արեց կանխել Արցախի աղետը
Արցախի յոթամսյա շրջափակումը և հատկապես մեկամսյա լրիվ պաշարումը օրեցօր սրում են մեր ժողովրդի անվտանգային ու հումանիտար վիճակը: Ուղերձիս մեջ հակիրճ կխոսեմ առկա ծանրագույն իրավիճակի ու անելիքների վերաբերյալ»։